Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Տոկիո` ՀԲ և ԱՄՀ տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով
09.10.2012,
16:54
Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ, այսօր մեկնել է Տոկիո` Համաշխարհային Բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով:
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ, այսօր մեկնել է Տոկիո` Համաշխարհային Բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով:
ՀՀ պատվիրակության կազմում են ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, այլ պաշտոնատար անձինք:
Այցի շրջանակներում նախատեսված են հայկական պատվիրակության հանդիպումները Համաշխարհային բանկի (WB), Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ներկայացուցիչների հետ:--0--