Հայաստանի պետբյուջեի պակասուրդը 2013թ.–ին կկազմի 124 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 2,6%–ը
27.09.2012,
13:12
Հայաստանի 2013թ.–ի պետական բյուջեի նախագծի համաձայն, պակասուրդը սահմանվել է 124 մլրդ դրամի կամ ՀՆԱ–ի 2,6 տոկոսի չափով, հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 2013թ.–ի պետական բյուջեի նախագծի համաձայն, պակասուրդը սահմանվել է 124 մլրդ դրամի կամ ՀՆԱ–ի 2,6 տոկոսի չափով, հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ընթացքում հաստատեց 2013թ.–ի պետական բյուջեի նախագիծը։
Ինչպես նախագիծը ներկայացնելիս տեղեկացրեց ֆինանսների նախարարը, համախմբված բյուջեի եկամուտները նախատեսվում է սահմանել 1 տրլն 59 մլրդ դրամ, ծախսերը` 1 տրլն 183 մլրդ դրամ մակարդակում։
12–ամսյա գնաճի ցուցանիշը կանխատեսվում է 4± 1,5%–ի սահմաններում, իսկ տնտեսական աճը`6 տոկոսի մակարդակում։
ՀՀ համայնքների բյուջեները կկազմեն եկամուտների գծով 97.5 մլրդ դրամ, ծախսերի գծով` 101 մլրդ դրամ, պակասուրդը` 4,2 մլրդ դրամ: ($1-405,87 դրամ)։--0—