Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի պետբյուջեն 2013թ.–ի 5 ամսվա ընթացքում կատարվել է 31,2 մլրդ դրամ հավելուրդով. Ֆինանսների նախարարություն

04.07.2013, 13:02
Հայաստանի պետական բյուջեն 2013 թվականի հունվար–մայիս ամիսներին կատարվել է շուրջ 31,2 մլրդ դրամ հավելուրդով, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Ֆինանսների նախարարության Բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը։
Հայաստանի պետբյուջեն 2013թ.–ի 5 ամսվա ընթացքում կատարվել է 31,2 մլրդ դրամ հավելուրդով. Ֆինանսների նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական բյուջեն 2013 թվականի հունվար–մայիս ամիսներին կատարվել է շուրջ 31,2 մլրդ դրամ հավելուրդով, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Ֆինանսների նախարարության Բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը։

Զարգարյանի խոսքով, բյուջետային ծրագրով 2013թ.–ի առաջին եռամսյակում նախատեսված է 2,2 մլրդ դրամի չափով պակասուրդ։ Սակայն նախատեսվածից առավել բարձր բյուջեի մուտքերի կատարման շնորհիվ` հավելուրդի ներքին աղբյուրներում ձևավորված դուրսգրումների համեմատ, ազատ միջոցներն աճել են 802,5 մլն դրամով` առաջին կիսամյակում նախատեսված 41,8 մլրդ դրամ ծախսերի դիմաց։

Ըստ Զարգարյանի, պետբյուջեի եկամուտները 2013թ.–ի հինգ ամսվա ընթացքում կազմել են 408,9  մլրդ դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 19,6 տոկոսով կամ 67,1 մլրդ դրամով` ապահովելով բյուջեի 81,4 տոկոսանոց կատարողականություն, որը նախատեսված էր 2013թ.–ի առաջին կիսամյակի ծրագրով։

Զարգարյանը տեղեկացրեց նաև, որ հունվար–մայիս ամիսներին բյուջե է մուտք գործել ավելի քան 389,4 մլրդ եկամտահարկ և պետական տուրք, որոնք կազմել են վեցամսյա ծրագրի 82,7 տոկոսը։ Միաժամանակ 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ` եկամուտներն աճել են 20,4 տոկոսով կամ 65,9 մլրդ դրամով` առավելապես ԱԱՀ–ի և մաքսային մուտքերի հաշվին։

«Ծախսերը կազմել են 377,7 մլրդ դրամ, ինչը 8,5 տոկոսով կամ 29,7  մլրդ դրամով շատ է նախորդ տարվա ցուցանիշից` ապահովելով 74,9 տոկոս կատարողականություն, որը նախատեսված էր առաջին կիսամյակի ճշգրտված ծրագրով»,– ավելացրեց նա։
 
Ըստ Զարգարյանի, պետբյուջեի ծախսերի աճը հիմնականում կապված է ընթացիկ ծախսերի աճի հետ, որոնք անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 8,7 տոկոսով կամ 28,4 մլրդ դրամով` կազմելով 356,8 մլրդ դրամ։

«Պետբյուջեն հունվար–մայիս ամիսներին նորմալ է կատարվել, պարտքեր չեն կուտակվել, պետական մարմինները կատարել են ստանձնած բոլոր պարտականությունները, և արդյունքում ձևավորվել է 31.2 մլրդ դրամ հավելուրդ»,– եզրափակեց Զարգարյանը։

Հայաստանի Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 5–ին ընդունած 2013 թվականի պետբյուջեում եկամուտները ծրագրված են 1 տրլն 32.7 մլրդ դրամ, ծախսերը` 1 տրլն 152.5 մլրդ դրամ։ 2013 թվականին հարկային եկամուտների և պետտուրքերի գծով մուտքերը նախատեսված են 993.08 մլրդ դրամի չափով, ինչը 118.7 մլրդ դրամով շատ է, քան 2012 թվականի ծրագրված ցուցանիշը։

Պակասուրդը ծրագրված է 119.7 մլրդ կամ ՀՆԱ–ի 2.6 տոկոսի չափով։ Պակասուրդի ֆինանսավորումը նախատեսված է 119.7 մլրդ դրամի չափով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներից զուտ մուտքերի հաշվին 55.1 և 64.6 մլրդ դրամի չափով։

12–ամսյա գնաճի ցուցանիշը կանխատեսվում է 4±1,5 տոկոսի, իսկ ՀՆԱ աճը` 6.2 տոկոսի սահմաններում։ ($1–ը` 411,3 դրամ)-0-