Հայաստանի պետբյուջեն կատարվել է 29.1 մլրդ դրամ հավելուրդով. Ֆինանսների նախարարություն
05.03.2013,
14:05
Հայաստանի պետական բյուջեն 2012 թվականին կատարվել է 29.1 մլրդ դրամ հավելուրդով, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Ֆինանսների նախարարության Բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական բյուջեն 2012 թվականին կատարվել է 29.1 մլրդ դրամ հավելուրդով, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Ֆինանսների նախարարության Բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը։
Նա միաժամանակ հիշեցրեց, որ 2013 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նախատեսված էր 1.2 մլրդ դրամի բյուջեի պակասուրդ։
Զարգարյանի խոսքով, պետբյուջեի եկամուտները 2013 թվականի առաջին ամսվա արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 27.9 տոկոսով կամ 16.4 մլրդ դրամով` կազմելով 75.2 մլրդ դրամ, և ապահովելով 34.1 տոկոս կատարողականություն, որը նախատեսված էր առաջին եռամսյակի հստակեցված ծրագրով։
«Եկամուտների հիմնական մասը` 71.3 մլրդ դրամը, ապահովվել է հարկերի և տուրքերի հաշվին, ինչը 28,5% (15,8 մլրդ դրամով) ավելի է նախորդ տարվա ցուցանիշից»,– նշեց նա։
Բացի այդ, Զարգարյանը հայտնեց, որ 2013 թվականի հունվարի 1–ից ներդրված շրջանառության հարկի և միասնական եկամտահարկի գծով եկամուտները կազմել են, համապատասխանաբար, 310.8 մլն դրամ և 3.6 մլրդ դրամ։
«Ծախսերը կազմել են 46.1 մլրդ դրամ, ինչը 23.8 տոկոսով կամ 8.9 մլրդ դրամով շատ է նախորդ տարվա ցուցանիշից։ Պետբյուջեի ծախսերի գերակշռող մասը կազմել են ընթացիկ ծախսերը` 44.4 մլրդ դրամ, ինչը 22 տոկոսով կամ 8 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից»,– հայտնեց նա` նշելով, որ պետմարմինների բոլոր պարտավորությունները բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում ամբողջությամբ կատարվել են։
Հայաստանի Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 5–ին ընդունած 2013 թվականի պետբյուջեում եկամուտները ծրագրված են 1 տրլն 32.7 մլրդ դրամ, ծախսերը` 1 տրլն 152.5 մլրդ դրամ։ 2013 թվականին հարկային եկամուտների և պետտուրքերի գծով մուտքերը նախատեսված են 993.08 մլրդ դրամի չափով, ինչը 118.7 մլրդ դրամով շատ է, քան 2012 թվականի ծրագրված ցուցանիշը։
Պակասուրդը ծրագրված է 119.7 մլրդ կամ ՀՆԱ–ի 2.6 տոկոսի չափով։ Պակասուրդի ֆինանսավորումը նախատեսված է 119.7 մլրդ դրամի չափով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներից զուտ մուտքերի հաշվին 55.1 և 64.6 մլրդ դրամի չափով։
12–ամսյա գնաճի ցուցանիշը կանխատեսվում է 4±1,5 տոկոսի, իսկ ՀՆԱ աճը` 6.2 տոկոսի սահմաններում։ -0-