Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+8

Հայաստանի պետգնումների աջակցության կենտրոնի ղեկավարությունը կազատվի աշխատանքից. վարչապետ

20.09.2012, 13:00
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կառավարության նիստում հանձնարարեց հրամանագրեր պատրաստել  Պետգնումների աջակցության կենտրոնի ղեկավարության, տեղակալների և բաժինների պետերի ազատման վերաբերյալ։
Հայաստանի պետգնումների աջակցության կենտրոնի ղեկավարությունը կազատվի աշխատանքից. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կառավարության նիստում հանձնարարեց հրամանագրեր պատրաստել  Պետգնումների աջակցության կենտրոնի ղեկավարության, տեղակալների և բաժինների պետերի ազատման վերաբերյալ։

Ազատման մասին որոշումն ընդունվել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի առաջարկով։

«Պետգնումների ոլորտի խնդիրներն ու բացթողումները պայմանավորված են ոչ թե նորմատիվ բազայով կամ գոյություն ունեցող ընթացակարգերով, այլ վարչարարության բնագավառի խնդիրներով, ինչպես նաև վատ աշխատանքով»,– ասել է Գաբրիելյանը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ շաբաթ կառավարությունում անցկացված խորհրդակցության ընթացքում Ազգային անվտանգության ծառայությանն ու Գլխավոր դատախազությանը հանձնարարեց լրջորեն զբաղվել պետգնումների ոլորտի խնդիրներով։ Նախագահի վերահսկիչ ծառայության եզրակացության համաձայն, գնումների համակարգում հայտնաբերվել են փաստեր, որոնք չեն համապատասխանում օրենսդրության կողմից սահմանված պահանջներին և սկզբունքներին։

Պետության ղեկավարը նշել էր, որ մի շարք ոլորտներում` քաղաքաշինության, տրանսպորտի, առողջապահության, դեղորայքի շուկայի վերահսկման ոլորտներում առկա են ինչպես գնումների, այնպես էլ բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման հետ կապված խնդիրներ։ -0-