Հայաստանի, Ռուսաստանի և ԱՄԷ–ի գործարար կանայք համագործակցություն են հաստատում
08.02.2013,
17:06
Հայաստանի, Ռուսաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների բիզնեսի կին ներկայացուցիչները համագործակցություն են հաստատում, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին առընթեր Աջակցություն գործարար կանանց հիմնադրամի ղեկավար Լիլիա Գևորգյանը։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի, Ռուսաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների բիզնեսի կին ներկայացուցիչները համագործակցություն են հաստատում, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին առընթեր Աջակցություն գործարար կանանց հիմնադրամի ղեկավար Լիլիա Գևորգյանը։
«Պատվիրակությունը, որի կազմում ընդգրկվել են Հայաստանից 20 և Ռուսաստանից 24 կանայք, վերջերս վերադարձել է ԱՄԷ–ից, որտեղ մենք բիզնեսի տարբեր ոլորտներում համագործակցության մասին մի շարք համաձայնագրեր ստորագրեցինք»,– ասաց նա` ավելացնելով, որ դա հայկական պատվիրակության առաջին նման այցն էր։
Հիմնադրամի ղեկավարը նշեց, որ ԱՄԷ–ի բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում համագործակցության մասին որոշում է կայացվել, մասնավորապես` շինարարության, բժշկության, կրթության և ժողովրդական արհեստների ոլորտներում։
Բացի այդ, ըստ նրա` Աջակցություն գործարար կանանց հայկական հիմնադրամի և ԱՄԷ–ի գործարար կանանց հիմնադրամի միջև համագործակցության մասին պայմանագիր ստորագրվեց։
Գևորգյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպել է Արաբական աշխարհի գործարար կանանց խորհրդի նախագահ շեյխա Խոսա Ալ Սաբահին, ով ցանկություն է հայտնել համագործակցություն հաստատել։
2013թ.–ի հոկտեմբերին նախատեսված է արաբական պատվիրակության պատասխան այցը Հայաստան։
Աջակցություն գործարար կանանց հիմնադրամն իր հիմնադրման օրվանից` 2005թ.–ից, բացի Հայաստանի գործարար կանանց աջակցելուց, մի շարք ֆորումներ, սեմինարներ և ցուցահանդեսներ է կազմակերպել տարբեր երկրներում, այդ թվում` Վրաստանում, Ռուսաստանում և Իրանում։ –0–