Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խախտումներ չի հայտնաբերել Բելառուսից ներկրված մսամթերքի մեջ

02.09.2013, 12:54
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շեղումներ չի հայտնաբերել Բելառուսից ներկրված մսամթերքի որակի չափանիշներում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Պետական ծառայությունից։
Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խախտումներ չի հայտնաբերել Բելառուսից ներկրված մսամթերքի մեջ
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շեղումներ չի հայտնաբերել Բելառուսից ներկրված մսամթերքի որակի չափանիշներում, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Պետական ծառայությունից։

Օգոստոսի 30–ին Ռոսսելխոզնադզորը դադարեցրել էր Բելառուսից խոզի մսի մատակարարումները` այնտեղ գրանցված խոզերի աֆրիկյան ժանտախտի  կապակցությամբ։

Ինչպես տեղեկացրել են Պետական ծառայությունից, ընթացիկ տարվա օգոստոսի 13–ին Հայաստանի հսկիչ անցակետերում վերցվում են Բելառուսից, ինչպես նաև Բրազիլիայից, Նիդեռլանդներից, ԱՄՆ–ից և Նոր Զելանդիայից ներկրված ամբողջ արտադրանքի օրինակները, որից հետո դրանց անվտանգության լաբորատոր փորձաքննություն է անցկացվում։  

«Օգոստոսի 13–ից այդ երկրներից ներկրված ամբողջ արտադրանքը, այդ թվում` Բելառուսից ներկրված մսամթերքը, ստուգում է անցնում, և դեռ որևէ խախտում չի հայտնաբերվել»,– նշեցին Պետական ծառայությունից։

Ըստ ԱՎԾ տվյալների` բելառուսական արտադրանքի ներկրումը 2013թ.–ի հունվար–հուլիս ամիսներին կազմել է 24,8 մլն դոլար` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 14,7 տոկոսով։  –0–