Рейтинг@Mail.ru
USD
381.21
EUR
443.92
RUB
4.8108
GEL
141.5
2026 թ. հունվարի 10, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայաստանի սպառողական զամբյուղը II եռամսյակում 4.1 %–ով ավելի թեթև է դարձել

09.10.2012, 18:04
Հայաստանի սպառողական զամբյուղի արժեքը միջին ընթացիկ գներով 2012թ.–ի երկրորդ եռամսյակում, առաջին եռամսյակի համեմատ, նվազել է 4,1 տոկոսով` հունիսի վերջին ամսական կտրվածքով կազմելով 53 073,3 դրամ։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողական զամբյուղի արժեքը միջին ընթացիկ գներով 2012թ.–ի երկրորդ եռամսյակում, առաջին եռամսյակի համեմատ, նվազել է 4,1 տոկոսով` հունիսի վերջին ամսական կտրվածքով կազմելով 53 073,3 դրամ։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Միաժամանակ սպառողական զամբյուղի արժեքը Հայաստանի միջին ընթացիկ գներով տարեկան կտրվածքով կազմել է 636 879,3 դրամ։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ սպառողական զամբյուղի արժեքը երկրորդ եռամսյակում ամսական կտրվածքով կազմել է 29 984,9 դրամ` հաշվետու ժամանակահատվածում նվազելով 4,1 տոկոսով։

Հայաստանի սպառողական զամբյուղում ներառված սննդամթերքի նվազագույն տեսականու մեջ, մասնավորապես, ընդգրկված են` հացը (սպառման տարեկան նորման 91,3 կգ, մեկ մարդու հաշվով տարեկան սպառման նորմայի արժեքը`40728,9 դրամ), մսամթերքը (36,5 կգ՝ 93659 դրամ), կարտոֆիլը  (91,3 կգ՝ 20286,9՝ դրամ), մրգերը (73 կգ՝ 34726,1 դրամ), շաքարավազը (18,3 կգ՝ 8337,5 դրամ), կաթնամթերքը (71458 դրամ), ձուն (182,5 հատ՝ 10785,8 դրամ), բուսական յուղը (7,3 կգ՝ 5919,6 դրամ), ձուկը (11 կգ՝  24053,7 դրամ), մարգարինը (3,7 կգ՝ 4180,3 դրամ)։–0–