Рейтинг@Mail.ru
USD
381.21
EUR
443.92
RUB
4.8108
GEL
141.5
2026 թ. հունվարի 10, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Հայաստանի սպառողական զամբյուղը I եռամսյակում 6.3 %–ով թանկացել է

29.05.2013, 17:02
Հայաստանի սպառողական զամբյուղի արժեքը միջին ընթացիկ գներով 2013թ.–ի առաջին եռամսյակում, չորրորդ եռամսյակի համեմատ, աճել է 6.3 տոկոսով` մարտի վերջին ամսական կտրվածքով կազմելով 55 347,3  դրամ։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։
Հայաստանի սպառողական զամբյուղը I եռամսյակում 6.3 %–ով թանկացել է
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողական զամբյուղի արժեքը միջին ընթացիկ գներով 2013թ.–ի առաջին եռամսյակում, չորրորդ եռամսյակի համեմատ, աճել է 6.3 տոկոսով` մարտի վերջին ամսական կտրվածքով կազմելով 55 347,3  դրամ։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Միաժամանակ սպառողական զամբյուղի արժեքը Հայաստանի միջին ընթացիկ գներով տարեկան կտրվածքով կազմել է 664 167,7 դրամ։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ սպառողական զամբյուղի արժեքն առաջին եռամսյակում ամսական կտրվածքով կազմել է 31 269,7  դրամ։

Հայաստանի սպառողական զամբյուղում ներառված սննդամթերքի նվազագույն տեսականու մեջ, մասնավորապես, ընդգրկված են հացը (սպառման տարեկան նորման 91,3 կգ, մեկ մարդու հաշվով տարեկան սպառման նորմայի արժեքը`44 326,2 դրամ), մսամթերքը (36,5 կգ՝ 92 356  դրամ), կարտոֆիլը  (91,3 կգ՝ 13 421,1  դրամ), մրգերը (73 կգ՝ 36 302,9 դրամ), շաքարավազը (18,3 կգ՝ 7 651,2 դրամ), կաթնամթերքը (75 360,2  դրամ), ձուն (182,5 հատ՝ 11 826 դրամ), բուսական յուղը (7,3 կգ՝ 6 625,5 դրամ), ձուկը (11 կգ՝  23 949,2 դրամ), մարգարինը (3,7 կգ՝ 4 455,9 դրամ)։–0–