Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
եղանակը
Երևանում
+21

Հայաստանի տնտեսական աճը 2012թ.-ին կարող է կազմել 4,2%-ից մի փոքր ավելի. փորձագետ

05.12.2012, 13:46
Հայաստանի տնտեսական աճը 2012թ.-ի արդյունքներով կարող է կազմել պետբյուջեի կողմից այս տարվա համար նախատեսված 4,2 տոկոսից մի փոքր ավելի, չորեքշաբթի ասաց «Ալընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:
Հայաստանի տնտեսական աճը 2012թ.-ին կարող է կազմել 4,2%-ից մի փոքր ավելի. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական աճը 2012թ.-ի արդյունքներով կարող է կազմել պետբյուջեի կողմից այս տարվա համար նախատեսված 4,2 տոկոսից մի փոքր ավելի, չորեքշաբթի ասաց «Ալընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:

Հունիսի 18-ին կառավարության արտահերթ նիստի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր կառավարության առաջ խնդիր էր դրել 7 տոկոսի չափով տնտեսական աճ ապահովելու ուղղությամբ: Նախորդ տարվա արդյունքում այդ ցուցանիշը կազմել է 4,6 տոկոս:

«Ես իսկապես կարծում եմ, որ նախագահի կողմից ՀՆԱ-ի 7 տոկոսանոց աճ ապահովելու վերաբերյալ դրված խնդիրը բավականին համեստ է, և Հայաստանում հնարավոր է 9-10 տոկոսանոց տնտեսական աճ, սակայն առկա պաշարների ճիշտ օգտագործման պայմաններում»,- ասաց նա:

Փորձագետը նշեց, որ տնտեսության ոլորտում մեծ արդյունքների հասնելու համար, Հայաստանում անհրաժեշտ է հաշվել, գնահատել և միայն այնուհետև ավելի ճիշտ կերպով ընդունել տնտեսական աճի համար անհրաժեշտ չորս պաշարները՝ մարդկային, բնական, արդյունաբերական և ֆինանսական:

«Ես հատուկ ֆինանսական պաշարները վերջում նշեցին, քանի որ դրանք կազմակերպվածության ցածր մակարդակի դեպքում չեն կարող լուծել բոլոր խնդիրները: Դրանք կարող են օգուտ բերել միայն այն դեպքում, եթե մենք հստակ պատկերացում ունենք, թե ինչ ենք ուզում և ինչպես ենք դրան հասնելու»,- ասաց նա: -0-