Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հայաստանի տնտեսական վիճակից դժգոհ է ընտրողների 59%–ը. Gallup International–ի հարցախույզի արդյունքները

07.02.2013, 14:53
Gallup International Association կազմակերպության անցկացրած սոցհարցման տվյալներով` ընտրողների 35 տոկոսը երկրի տնտեսական վիճակը գնահատում է վատ, իսկ 24 տոկոսը` շատ վատ։
Հայաստանի տնտեսական վիճակից դժգոհ է ընտրողների 59%–ը. Gallup International–ի հարցախույզի արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Gallup International Association կազմակերպության անցկացրած սոցհարցման տվյալներով` ընտրողների 35 տոկոսը երկրի տնտեսական վիճակը գնահատում է վատ, իսկ 24 տոկոսը` շատ վատ։

Gallup International Association–ի հարցումն անցկացվել է 18 տարեկանից բարձր 1080 մարդկանց շրջանում` փետրվարի 2–5–ն ընկած ժամանակահատվածում Երևանում և մյուս մարզերում, ներառյալ` գյուղական համայնքները։ Հաշվարկների սխալ լինելու հավանականությունը կազմում է 3 տոկոս

Gallup International Association հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով, Հայաստանի տնտեսական վիճակը դրական է գնահատում միայն 3 տոկոսը, իսկ 36 տոկոսն այն գնահատում է «միջին»։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ իրենց ընտանիքի նյութական բարեկեցությունը «լավ» են գնահատում  հարցվածների 9 տոկոսը և պատասխանողների միայն 1 տոկոսն է շավ լավ համարում ընտանիքի նյութական դրությունը։ Միաժամանակ 60 տոկոսը «միջին» են համարում ընտանիքի նյութական բարեկեցությունը, 21 տոկոսը` «վատ» և 9 տոկոսը` «շատ վատ»։

«Ընտանիքի բարեկեցության գնահատականների և երկրի դրության միջև տարբերությունը բացատրվում է նրանով, որ ընտանիքի դրությունը կախված չէ միայն երկրի վիճակից, քանի որ շատերն ուղղակի կապ ունեն երկիր մտնող մասնավոր փոխանցումների հետ»,– ասաց Նավասարդյանը։

Հարցման մասնակիցներից միայն 10 տոկոսն է լիովին գոհ կյանքից, բացարձակապես գոհ չէ` 21 տոկոսը, «ավելի շատ գոհ է, քան դժգոհ»` 37 տոկոսը, «ավելի շատ դժգոհ է, քան գոհ»` 31 տոկոսը։

Այն հարցին, թե «Արդյո՞ք ավելի լավ կամ վատ կապրեք մեկ տարի անց», պատասխանողների 40 տոկոսը պատասխանել է` նույն կերպ, 21 տոկոսը` քիչ ավելի լավ, 13 տոկոսը` քիչ ավելի վատ, 6 տոկոսը` ավելի վատ և 4 տոկոսը` զգալիորեն լավ։  17 տոկոսը դժվարացել է պատասխանել տրված հարցին։

Միաժամանակ նախագահի աշխատանքին հավանություն է տալիս պատասխանողների 52 տոկոսը, իսկ կառավարության և Ազգային ժողովի աշխատանքը` 36% և 31%, համապատասխանաբար։ Նախագահի աշխատանքին հավանություն չի տալիս 38 տոկոսը, կառավարությանը` 54 տոկոսը, Ազգային ժողովի աշխատանքին` 56 տոկոսը։ –0–