Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Հայաստանի տնտեսության մեջ ներքին ներդրումների խթանումը կնվազեցնի կախվածությունն արտաքին գործոններից. փորձագետ

15.03.2013, 15:24
Ներքին ներդրումների խթանումը տնտեսությունում թույլ կտա նվազեցնել Հայաստանի կախվածությունն արտաքին գործոններից և համաշխարհային տնտեսության ցնցումներից, կարծում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը։
Հայաստանի տնտեսության մեջ ներքին ներդրումների խթանումը կնվազեցնի կախվածությունն արտաքին գործոններից. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. Ներքին ներդրումների խթանումը տնտեսությունում թույլ կտա նվազեցնել Հայաստանի կախվածությունն արտաքին գործոններից և համաշխարհային տնտեսության ցնցումներից, կարծում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը։

«Վստահ եմ, որ անհրաժեշտ է վերացնել կախվածությունն արտասահմանյան ներդրումներից, հատկապես այն նույն երկրներից, որոնք քաղաքական շահեր ունեն Հայաստանում։ Այն երկրները, որոնք երկարաժամկետ տնտեսական շահեր ունեն, նախընտրում են Հայաստանը, օրինակ, Ասիայի երկրները»,– ասաց նա ուրբաթ մամուլի ասուլիսում։

Մանասերյանը նշեց, որ կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի ներքին ներդրումների աշխուժացման խթանմանը, քանի որ օտարերկրյա ներդրումների ներհոսքի շարունակական բնույթը չի կարելի երաշխավորել։

Փորձագետի խոսքով, համաշխարհային տնտեսությունում իրավիճակից կախվածության բարձր մակարդակի հետրանքով Հայաստանում նախորդ տարի գրանցվել է օտարերկրյա ներդրումների էական անկում։

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունների տվյալներով, Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա համախառն ներդրումները 2012 թվականի հունվար–սեպտեմբերին` 2011 թվականի հունվար–սեպտեմբերի համեմատ (ստացված ոչ բանկային համակարգով և առանց պետկառավարման) կրճատվել են 35.2 տոկոսով` կազմելով 391.1 մլն դոլար։ -0-