Рейтинг@Mail.ru
USD
381.46
EUR
448.71
RUB
4.9132
GEL
141.69
2025 թ. դեկտեմբերի 30, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի տնտեսության մեջ ռուսական բիզնեսի կուտակված ներդրումների ծավալը կազմում է մոտ 3 մլրդ դոլար. Սոկոլով

26.06.2015, 21:28
Հայաստանի տնտեսության մեջ ռուսական բիզնեսի կուտակված ներդրումների ծավալն այսօր կազմում է մոտ 3 մլրդ դոլար, ուրբաթ ՀՀ–ում ՌԴ առևտրային ներկայացուցչության նոր գրասենյակի բացման արարողության ժամանակ ասաց ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։
Հայաստանի տնտեսության մեջ ռուսական բիզնեսի կուտակված ներդրումների ծավալը կազմում է մոտ 3 մլրդ դոլար. Սոկոլով
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության մեջ ռուսական բիզնեսի կուտակված ներդրումների ծավալն այսօր կազմում է մոտ 3 մլրդ դոլար, ուրբաթ ՀՀ–ում ՌԴ առևտրային ներկայացուցչության նոր գրասենյակի բացման արարողության ժամանակ ասաց ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։

«Այս տարվանից Հայաստանն անդամակցել է ԵՏՄ–ին, նշանակում է, որ զգալիորեն ընդլայնվել են ինչպես Հայաստանում ռուսական բիզնեսի, այնպես էլ ռուսական տարածքում հայկական ընկերությունների բիզնեսի հնարավորությունները», – ասաց Սոկոլովը։

Խոսելով Առևտրային ներկայացուցչության նոր գրասենյակի բացման մասին` նախարարն ընդգծեց, որ դա կարևոր է ոչ միայն ռուսական բիզնեսի համար, այլ նաև` երկկողմ հարաբերությունների համատեքստում, «քանի որ բոլորը և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում զգում են, թե ինչ բարձր մակարդակի վրա են այսօր մեր երկրների առևտրատնտեսական և քաղաքական հարաբերությունները»։

Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը գործում է 2006 թվականից։ –0–