Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանի տնտեսությունը մեծ կախվածություն ունի աշխարհի իրավիճակից. ՀԲՄ ղեկավար

14.05.2013, 16:32
Հայաստանի տնտեսությունը մեծ կախվածություն ունի աշխարհի, մասնավորապես` Ռուսաստանի, ԱՄՆ–ի և եվրագոտու տնտեսական իրավիճակից, ասաց Հայաստանի Բանկերի միության ղեկավար Աշոտ Օսիպյանը։
Հայաստանի տնտեսությունը մեծ կախվածություն ունի աշխարհի իրավիճակից. ՀԲՄ ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսությունը մեծ կախվածություն ունի աշխարհի, մասնավորապես` Ռուսաստանի, ԱՄՆ–ի և եվրագոտու տնտեսական իրավիճակից, ասաց Հայաստանի Բանկերի միության ղեկավար Աշոտ Օսիպյանը։

«Հայաստանը սերտ պատմական և տնտեսական կապեր ունի Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ–ի հետ։ Բնականաբար, այդ երկրներում տնտեսական գործընթացներն անմիջականորեն ազդում են Հայաստանի տնտեսության վրա»,– երեքշաբթի լրագրողներին ասաց Օսիպյանը։

Միաժամանակ ՀԲՄ ղեկավարը նշեց, որ եթե ԱՄՆ–ի տնտեսության վերջին միտումները մատնանշում են  որոշակի առաջընթացի մասին, ապա Եվրոպայում իրավիճակը դեռ ոչ հեշտ է մնում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, ըստ նրա` այն պետք է դադարեցնի դրույքներ կատարել միայն նավթագազային բնագավառում։

Ընդհանուր առմամբ, Օսիպյանը կարծում է, որ 2013թ.–ին աշխարհի տնտեսական իրավիճակը հեշտ չի լինի։
 
ԱՄՀ–ի համաշխարհային տնտեսության հեռանկարների ապրիլյան կանխատեսումների համաձայն` ձևավորվող շուկաներ ունեցող և զարգացող երկրների աճի տեմպերը 2013թ.–ին կհասնեն 5,3 տոկոսի և 5,7 տոկոսի` 2014թ.–ին։  Կանխատեսվում է, որ ԱՄՆ–ի աճը կկազմի 2 տոկոս 2013թ.–ին և 3,0 տոկոս` 2014թ.–ին։ Միաժամանակ եվրագոտում աճը, ըստ կանխատեսման, կկազմի մինուս 0,3 տոկոս 2013թ.–ին և 1,1 տոկոս` 2014թ.–ին։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների` Հայաստանի իրական հատվածում 2012թ.–ին համախառն օտարերկրյա ներդրումների առաջատար է դարձել Ֆրանսիան` 230,4 մլն դոլարի չափով ներդրումների ծավալով։ Ռուսաստանից ստացված Հայաստանի իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալը 2012թ.–ին կազմել է 122,7 մլն դոլար, իսկ ԱՄՆ–ից` 14,6 մլն դոլար։ –0–