Հայաստանի ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը հունվարին աճել է 0.6%–ով` գերազանցելով 18.6 միլիոնը
01.03.2013,
13:20
Հայաստանի ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի հունվարին 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.6 տոկոսով` գերազանցելով 18.6 միլիոնը, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի հունվարին 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.6 տոկոսով` գերազանցելով 18.6 միլիոնը, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
Վիճակագրական տվյալներով, ուղևորափոխադրումների զգալի մասն առաջվա պես իրականացվում է ավտոտրանսպորտով` հաշվետու ժամանակահատվածում դրան բաժին է ընկել բոլոր փոխադրումների 91.5 տոկոսը, կամ 17.1 մլն մարդ։ Էլեկտրատրանսպորտով ուղևորափոխադրումներին բաժին է ընկել ուղևորափոխադրումների ողջ ծավալի 7.7 տոկոսը կամ 1.4 մլն մարդ։
Հայաստանի ԱՎԾ տվյալներով, երկաթուղային տրանսպորտով տեղափոխվել է 35.3 հազար մարդ կամ ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալի 0.2 տոկոսը, իսկ օդային տրանսպորտով` 116.5 հազար մարդ կամ 0.6 տոկոսը։ -0-