Հայաստանի վարչապետը ՏՄՊՊՀ–ին առաջարկել է հետազոտել անշարժ գույքի գնահատման շուկան
14.03.2013,
17:29
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին առաջարկել է հետազոտել անշարժ գույքի գնահատման շուկան։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին առաջարկել է հետազոտել անշարժ գույքի գնահատման շուկան։
«Անհրաժեշտ է բացահայտել, թե կա այնտեղ մրցակցություն, և այդ ծառայություններն ունեն ազատ մուտք, թե այդտեղ կան ինչ-որ պայմանավորվածություններ, որոնք խաթարում են շուկայի բնականոն զարգացումը»,– հինգշաբթի ասաց Սարգսյանը կառավարության նիստի ընթացքում։
Վարչապետը «ոչ այնքան հստակ» անվանեց անշարժ գույքի գնահատման շուկայում տիրող իրավիճակը։
«Մենք շուկայում հստակ պատկերացում չենք ունենում, թե անշարժ գույքի շուկայական գինն ինչպիսին է»,– ասաց Սարգսյանը։
Ըստ նրա` կառավարությունը Համաշխարհային բանկից առաջարկություններ էր ստացել ֆինանսական միջոցները հասանելի դարձնելու վերաբերյալ, և այնտեղ մի դրվագ կար, որը վերաբերում էր անշարժ գույքի գնահատմանը, մասնավորապես, խոսքն այն մասին էր, որ տարբեր գնահատողներ տարբեր կերպ են գնահատում նույն անշարժ գույքը։
«Խնդիրն այն է, որ, ասենք, առևտրային բանկերն աշխատում են երեք-չորս գնահատողների հետ, ում իրենք վստահում են, և, որպես կանոն, այդ գնահատողները շատ ցածր են գնահատում գույքը։ Իսկ շուկայում կան այլ գնահատողներ, որոնք տալիս են որակապես այլ գնահատական։ Հիմա մեր առջև խնդիր է դրված, որ հասկանանք` ինչ է կատարվում այս բնագավառում, և ինչպես այս խնդիրը լուծենք»,– ասաց վարչապետը։
Կառավարության ղեկավարը կասկած հայտնեց, որ առևտրային բանկերը պետք է մեկ–երկու գնահատողների հետ աշխատեն, եթե շուկայում կան տասնյակները։
«Եթե նրանք միայն մեկ-երկուսի հետ են աշխատում, ապա արդեն որոշակի շուկայական շեղում է կատարվում. մրցակցություն չկա, և գնահատման օբյեկտիվությունն էլ կորչում է, որովհետև առևտրային բանկն ի սկզբանե պահանջ է դնում, որ շատ խիստ գնահատվի, որպեսզի ռիսկերը նվազեցվեն։ Բայց, մյուս կողմից, տնտեսվարող սուբյեկտների շահերն են ոտնահարվում»,– ավելացրեց նա։
Սարգսյանը հայտնեց նաև, որ մեկ շաբաթվա ընթացքում հրավիրվելու է խորհրդակցություն, որտեղ անդրադարձ կարվի Համաշխարհային բանկի առաջարկություններին և այն լրացուցիչ քայլերին, որոնց միջոցով կբարելավվի միջավայրը։ -0-