Հայաստանի վարչապետն առաջարկում է ընդերքի օգտագործման հարցով հանրային լսումներ անցկացնել խորհրդարանում
28.03.2013,
15:59
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին առաջարկեց խորհրդարանում ընդերքի օգտագործման հարցով հանրային լսումներ անցկացնել։
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին առաջարկեց խորհրդարանում ընդերքի օգտագործման հարցով հանրային լսումներ անցկացնել։
«ՀՀ Ազգային Ժողովում պետք է հանրային լսումներ անցկացվեն ընդերքօգտագործման վերաբերյալ, քանի որ հրապարակավ հնչում են առաջարկություններ՝ արդյոք մենք ամբողջությամբ տիրապետում ենք մեր ընդերքին, արդյոք այդ եկամուտները հավաքվում են պատշաճ ձևով, և արդյոք կան այդտեղ ռեզերվներ։ Շատ հաճախ այդ հարցադրումները մեղադրական ձևով են մեզ ներկայացվում։ Մենք պետք է հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները տանք։ Մանավանդ որ ընդունել ենք ընդերքի մասին նոր օրենք, որը միջազգային փորձի հիման վրա տվել է հստակ մեխանիզմներ, թե ինչպես դա պետք է իրականացնենք»,- ասաց Սարգսյանը։
Մովսիսյանը խոստացավ սեղմ ժամկետներում այդ հարցով դիմել խորհրդարան։--0--