Рейтинг@Mail.ru
USD
383.84
EUR
442.91
RUB
4.7045
GEL
141.9
2025 թ. օգոստոսի 2, շաբաթ
եղանակը
Երևանում
+40

Հայաստանի և Ինդոնեզիայի միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը 28 մլն դոլար է կազմում. Էկոնոմիկայի նախարարություն

13.06.2014, 19:47
Հայաստանի և Ինդոնեզիայի միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը 28 մլն դոլար է կազմում, ուրբաթ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը։
Հայաստանի և Ինդոնեզիայի միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը 28 մլն դոլար է կազմում. Էկոնոմիկայի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Ինդոնեզիայի միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը 28 մլն դոլար է կազմում, ուրբաթ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը։

«Այս պահին մեր պետությունների միջև տնտեսական հարաբերությունները այնքան էլ բարձր մակարդակում չեն։ Միաժամանակ հայ–ինդոնեզական հարաբերությունների զարգացման համար հսկայական ներուժ կա, որը պարտադիր պետք է իրականացվի», – ուրբաթ Երևանում «Պատուհան դեպի Ինդոնեզիա» առաջին մասնագիտացված ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ասաց նա ։

Հիշեցնելով, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է արտահանմանն ուղղված քաղաքականություն` Հարությունյանը վստահություն հայտնեց, որ Հայաստանում կան ապրանքներ, որոնք կարող են իրենց արժանի տեղը զբաղեցնել Ինդոնեզիայի 200 միլիոնանոց շուկայում։

«Հուսով եմ, որ այս միջոցառումը խթան կդառնա հայ–ինդոնեզական տնտեսական հարաբերությունների զարգացման և դրանք որակապես ավելի բարձր մակարդակի հասցնելու համար», – ավելացրեց նա։

ՀՀ–ում Ինդոնեզիայի արտակարգ և լիազոր դեսպան Նինիեկ Կուն Նարյատին (նստավայրը` Կիև) իր հերթին նշեց, որ ցուցահանդեսին մասնակցում են հայտնի ինդոնեզական ընկերություններ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտները։

«Պատուհան դեպի Ինդոնեզիա» մասնագիտացված ցուցահանդեսը բացվել է հունիսի 13-ին «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում։

Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանում Ինդոնեզիայի դեսպանությունը և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը։

Մասնագիտացված ցուցահանդեսում ներկայացվում են Ինդոնեզիայում արտադրվող սուրճը, թեյը, սննդամթերքը, ինչպես նաև` դեկորի պարագաներ, կահույք, զարդեղեն, հուշանվերներ, ձեռքի աշխատանք, գործած հագուստ և այլն։ -0-