Հայաստանի գազամատակարարումը վերականգնվել է. Գազպրոմ Արմենիա
27.08.2014,
14:12
Չորեքշաբթի առավոտյան Հայաստանի գազամատակարարումը վերականգնվել է, հաղորդում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի առավոտյան Հայաստանի գազամատակարարումը վերականգնվել է, հաղորդում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ օգոստոսի 27-ին առավոտյան ժամը 05:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավոր դադարեցնելու մասին՝ Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
«Այսօր՝ օգոստոսի 27-ին, առավոտյան ժամը 10:45-ից վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում Հյուսիսային-Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարով Հայաստան իրականացվող գազամատակարարումը վերականգնվել է», - նշվում է հաղորդագրության մեջ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն բնական գազի մատակարարումներ է ապահովում Հայաստանի ներքին շուկայի համար։ Ընկերությունը զբաղվում է նաև բնական գազի տեղափոխմամբ, պահմամբ, բաշխմամբ և իրացմամբ, Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի և ստորգետնյա պահոցների վերակառուցմամբ և ընդլայնմամբ։-0-