Հայաստանի ԿԲ–ն կարևորում է ինստիտուցիոնալ ներդրողների մուտքը տեղական ֆինանսական շուկա
09.10.2014,
17:16
Հայաստանի Կենտրոնական բանկը կարևորում է ինստիտուցիոնալ ներդրողների մուտքը հայկական ֆինանսական շուկա, հինգշաբթի Ամերիաբանկի և FMO–ի միջև պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը կարևորում է ինստիտուցիոնալ ներդրողների մուտքը հայկական ֆինանսական շուկա, հինգշաբթի Ամերիաբանկի և FMO–ի միջև պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և Նիդեռլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը՝ FMO-ն, հինգշաբթի կնքեցին 20 միլիոն ԱՄՆ դոլարի փոխարկելի ստորադաս փոխառության պայմանագիր: Դրանցից փոխարկելի մասը կազմում է 12.5 մլն դոլար, որը 2015 թվականի հունվարի 1–ից հետո կարող է փոխարկվել կապիտալի։
«Մենք կարևորում ենք ֆինանսական համակարգում կապիտալիզացիայի բարձր մակարդակը և ինստիտուցիոնալ ներդրողների մուտքը հայաստանյան ֆինանսական շուկա և ուրախ ենք, որ FMO–ն որոշել է ներդրումներ իրականացնել Հայաստանում»,– ասաց Երիցյանը։
Ըստ նրա, գործարքն ունի երկու առանձնահատկություն` ֆինանսական խոշոր կառույցի մուտքը հայկական ֆինանսական շուկա որպես ինստիտուցիոնալ ներդրող և կապիտալի համալրման նորարարական գործիքի` փոխարկելի ստորադաս փոխառության կիրառում որպես կապիտալի ներգրավման նոր տեսակ բանկային համակարգում օտարերկրյա ներդրողի կողմից։
Նա նշեց, որ Ամերիաբանկը Հայաստանի ֆինանսական համակարգի կարևորագույն մասնակիցներից է, կայացած խոշորագույն ունիվերսալ ֆինանսական կառույց, որը մշտապես աչքի է ընկել ցուցանիշների դինամիկ աճով:
ԿԲ նախագահի տեղակալի խոսքով, 5 տարվա ընթացքում բանկն աճի տպավորիչ ցուցանիշներ է գրանցել` տարեկան ապահովելով տնտեսության տարբեր ուղղությունների վարկավորման, միջինը, 40–տոկոսանոց աճ և վատ վարկերի ցածր մակարդակ։
«Մենք ակնկալում ենք, որ տրամադրվող միջոցները թույլ կտան մեզ համալրել Ամերիաբանկի կապիտալը և ինստիտուցիոնալ այլ միջազգային ներդրողների ներգրավել հայկական բանկային համակարգում։ Գործիքը բավականին հետաքրքիր է և թույլ է տալիս վստահություն ձևավորել ու դրական ելքի դեպքում պարտավորությունները վերափոխել բաժնետոմսերի, ինչը կարևոր է ինչպես կորպորատիվ կառավարման, այնպես էլ կառավարման նոր մշակույթի ներդրման տեսանկյունից»,– ասաց Երիցյանը։
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ` բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Այն Հայաստանի առաջին ներդրումային բանկն է, որը 2007 թ.-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն շրջանակ:
2014 թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 342.7 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ գրանցվել է 8,8 տոկոսի աճ), պարտավորությունները՝ 302,5 մլրդ դրամ (9,48 տոկոսի աճ), կապիտալը՝ 40,2 մլրդ դրամ (3,9 տոկոսի աճ): Ամերիաբանկի շահույթը առաջին կիսամյակում կազմել է 2,8 մլրդ դրամ (երկրորդ տեղը երկրի բանկային համակարգում)։ ($1 –ը` 410,22 դրամ) –0—