Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի խորհրդարանը «համաձայնեց» 2016 թ–ի պետբյուջեի ծախսերի ծրագրի հետ

07.07.2017, 15:07
Հայաստանի խորհրդարանն ուրբաթ արտահերթ նիստի ընթացքում հավանություն տվեց երկրի 2016 թ–ի պետբյուջի կատարողականի հաշվետվությանը։
 Հայաստանի խորհրդարանը  «համաձայնեց» 2016 թ–ի պետբյուջեի ծախսերի ծրագրի հետ

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանն ուրբաթ արտահերթ նիստի ընթացքում հավանություն տվեց երկրի 2016 թ–ի պետբյուջի կատարողականի հաշվետվությանը։
Ինչպես հաշվետվության ներկայացման ընթացքում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, 2016 թ–ի տնտեսական աճը ծրագրված է եղել 2.2 տոկոսի շրջանակում, սակայն տարվա փաստացի ցուցանիշը կազմել է 0.2 տոկոս։

Նրա խոսքով, 2016 թ–ին նկատվել է Ռուսաստանից տրանսֆերտների կրճատում, որոնք տարվա ընթացքում կրճատվել են 38,4 տոկոսով և կազմել են 830 մլն դոլար։  

 «Պետբյուջեի նախագծի համաձայն, ծրագրվում է, որ 2016 թ–ին բյուջեի եկամուտները պետք է կազմեին 1 տրլն 186 մլրդ դրամ, ծախսերը` 1 տրլն 377 մլրդ դրամ, պակասուրդը կազմել է 190.7 մլրդ դրամ, ինչը կազմում է ՀՆԱ–ի 4 տոկոսը։ Սակայն բացասական միտումների ֆոնին իրականացվել է ընդլայնվող դրամավարկային քաղաքականություն, որի հետևանքով տարվա ընթացքում եկամուտները կազմել են 1 տրլն 171 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 1 տրլն 449 մլրդ դրամ։ Պակասուրդը կազմել է 278 մլրդ դրամ»,–ասաց նա։ 

Ընդ որում` նա ընդգծեց, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2016 թ–ին ծրագրված է եղել 20.7 տոկոսի մակարդակում, սակայն տարեկան փաստացի ցուցանիշը կազմել է 21.3 տոկոս։  

Նախարարի խոսքով, չնայած եկամտաբերության ցածր ցուցանիշին, ծրագրված բոլոր բյուջետային ծրագրերն իրականացվել են, այդ թվում սոցիալական և ռազմական ոլորտներում և բոլոր մյուս գերակա ուղղություններում։

Հայաստանի պետպարտքի մասին խոսելով` նախարարը նշեց, որ 2016 թ–ի վերջին այն կազմել է 5,9 մլրդ դրամ, ընդգծելով, որ Հայաստանը դեռ չի հասել վտանգավոր ցուցանիշի և շարունակում է դասվել պետպարտքի միջին բեռ ունեցող երկրների շարքին ($1 - 479,82 դրամ).-0-