Рейтинг@Mail.ru
USD
376.32
EUR
439.84
RUB
4.7914
GEL
139.77
2026 թ. ապրիլի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Հայաստանի վարչապետը «կտրուկ-դմփոց» բարեփոխումներ է պահանջել ջրային տնտեսության ոլորտում

13.04.2017, 18:02
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ առաջարկել է «կտրուկ-դմփոց» փոփոխություններ իրականացնել ջրային տնտեսության ոլորտում:
Հայաստանի վարչապետը «կտրուկ-դմփոց» բարեփոխումներ է պահանջել ջրային տնտեսության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ առաջարկել է «կտրուկ-դմփոց» փոփոխություններ իրականացնել ջրային տնտեսության ոլորտում:

Նիստի ընթացքում վարչապետը ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների ձևավորման ավարտի համատեքստում հրահանգել է հավասար պայմաններ ապահովել բոլոր ջրօգտագործողների համար` հաշվի առնելով տարբեր շրջաններում հումքի և հողի առանձնահատկությունները` այդպիսով բացառելով օգտագործված ոռոգման ջրի դիմաց դեբետորական պարտքերի կուտակումը:

Դիմելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին` վարչապետը նշել է, որ ողջ գործընթացը հարկավոր է այնպես կազմակերպել, որ հնարավոր լինի խուսափել գերնորմատիվ կորուստներից:

«Հարկավոր է ունիֆիկացում կատարել` խուսափելու համար մի իրավիճակից, երբ մի համայնքում ջուր օգտագործելու համար վճարում են 1000 դրամ, իսկ մյուսում` 5000 դրամ: Մեկ տարվա ընթացքում պետք է անցկացնել ֆինանսական կարգուկանոնի, կորուստների կրճատման ապահովման բոլոր բարեփոխումները, ապահովել հստակ հաշվարկ և ջրաչափերի տեղադրում: Ես ակնկալում եմ ձեզանից այս տարի կտրուկ-դմփոց բարեփոխումներ ջրի սպառման ոլորտում», - ասաց Կարապետյանը: -0-