Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանից արտահանված պտուղ-բանջարեղենի ծավալը հուլիսին շուրջ 25,493 տոննա է կազմել

03.07.2013, 19:03
Ինչպես նշված է գյուղնախարարության պաշտոնական կայքում, սույն թվականի հուլիսի 3-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է պտուղ-բանջարեղենի աննախադեպ ծավալ՝ շուրջ 25,493 տոննա, որը եռակի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատությամբ:
Հայաստանից արտահանված պտուղ-բանջարեղենի ծավալը հուլիսին շուրջ 25,493 տոննա է կազմել
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Ինչպես նշված է գյուղնախարարության պաշտոնական կայքում, սույն թվականի հուլիսի 3-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է պտուղ-բանջարեղենի աննախադեպ ծավալ՝ շուրջ 25,493 տոննա, որը եռակի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատությամբ:

Նախորդ տարվա նույն օրը Հայաստանից արտահանվել էր 8303 տոննա պտուղ-բանջարեղեն: Միայն ծիրանի արտահանումն օրվա օպերատիվ տվյալով ՝ 12,243 տոննա է, ինչը գրեթե կրկնապատկվել է. նախորդ տարեշրջանի նույն օրվա տվյալը 6,170 տոննա էր:

Տեղերից ամեն ժամ ստացվող և վերլուծության ենթարկվող տեղեկատվությամբ՝ մթերվել է շուրջ 4502 տոննա պտուղ և 338 տոննա բանջարեղեն, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշն էր՝ 2282 տոննա պտուղ և 309 տոննա բանջարեղեն:

Ծիրանի մթերման ծավալները զգալի աճել են` 2012-ի հուլիսի 3-ի տվյալով մթերվել էր 1944 տոննա ծիրան, իսկ հաշվետու պահի դրությամբ՝ շուրջ 3956 տոննա:

«Արդյունքներն, իրոք, տպավորիչ են, ինչը հնարավոր եղավ ապահովել վերջին մեկ-երկու տարվա հետևողական աշխատանքով՝ վերամշակման արդիական արդյունաբերության և իրացման կայուն համակարգերի ներդրմամբ, գյուղատնտեսական գործունեությունը հետևողականորեն ավելի արդյունավետ դարձնելու ռազմավարական ծրագրերով»,– նշված է հաղորդագրության մեջ:-0-