Հայաստանից մեկնող մեքենաները հայտնվել են «Վերին Լարս» անցակետի խցանման մեջ
27.11.2012,
12:53
Ուկրաինայից, Հայաստանից և Ադրբեջանից մեկնող շուրջ 100 մեքենաներ հայտնվել են «Վերին Լարս» հսկիչ անցակետի խցանման մեջ, նշվում է «ՌԵՅԼՎՆԵՇՏՐԱՆՍ» փոխադրումներ իրականցնող ընկերության տրամադրած հաղորդագրության մեջ:
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ուկրաինայից, Հայաստանից և Ադրբեջանից մեկնող շուրջ 100 մեքենաներ հայտնվել են «Վերին Լարս» հսկիչ անցակետի խցանման մեջ, նշվում է «ՌԵՅԼՎՆԵՇՏՐԱՆՍ» փոխադրումներ իրականցնող ընկերության տրամադրած հաղորդագրության մեջ:
«Վերին Լարսում բեռնատար մեքենաների պատճառով կուտակում է գոյացել: Մարդիկ խցանման մեջ են արդեն մի քանի օր` առանց ջրի և սննդի:
Սահմանապահները բացատրում են, որ այդպիսի իրավիճակ է ստեղծվել հսկիչ–անցակետի՝ ձմեռային աշխատանքի ռեժիմի անցնելու պատճառով: Բանն այն է, որ ամառային սեզոնին մեքենաներն անցնում էին մինչև երեկոյան ժամը 10-ը, իսկ այժմ՝ միայն մինչև 19:00-ն, այդ պատճառով էլ հերթ է գոյացել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ընկերության տվյալներով, սահմանային վերահսկողության աշխատակիցների անմձնագրային հսկողությունն ընդամենը հաշված րոպեներ է պահանջում, իսկ բեռնատար տրանսպորտի անանցանելիության խնդիրը կապված է հենց անցակետի աշխատանքի հետ:
Մաքսակետի աշխատակիցները բացատրում են, որ անցակետում խցանումները ձմեռային ռեժիմի անցնելու հետ են կապված: Սահմանը կարելի է հատել միայն ժամը 7-ից 18-ը: Ժամանակը, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, բավարար չէ: Միաժամանակ, վերջերս այստեղով անցնող բեռնատար տրանսպորտի թիվն ավելացել է:
«Այս իրավիճակում ամենառացիոնալ լուծումը, ինչպես ասում են մաքսակետի աշխատակիցները, աշխատանքը շուրջօրյա դարձնելն է կամ «անցումային» ժամերն ավելացնելը: Հարցն արդեն քննարկում են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունում և սահմանային վարչությունում: Ասել, թե երբ փոփոխություններ կկատարվեն անցակետի աշխատանքի մեջ, առայժմ այնտեղ չեն կարող, բայց ակնկալում են, որ դա կիրականացվի արդեն հաջորդ տարի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«ԱՌԿԱ» գործակալությունը հարցում է ուղղել հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն և սպասում է պաշտոնական մեկնաբանության:
Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող «Վերին Լարս» հսկիչ անցակետը տրանսպորտային վերգետնյա ուղիղ միակ կապն է ապահովում Հայաստանի և Ռուսաստանի միջև: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի արգելափակման պայմաններում «Վերին Լարսը» կարևոր դեր է խաղում արտաքին աշխարհի հետ երկրի տնտեսական կապերում: -0-