Հայաստանից ծխախոտի արտահանումը երկու տարում կտրուկ աճ է ցուցադրել. «Ամերիայի» հետազոտություն
10.04.2013,
14:03
Հայաստանից ծխախոտային արտադրանքի արտահանման ուղղությամբ 2011–2012թթ.–ին կտրուկ աճ է գրանցվել, ասաց «Ամերիա» ՓԲԸ–ի կառավարման խորհրդատվության ծառայության ղեկավարի տեղակալ Կարեն Մարտիրոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանից ծխախոտային արտադրանքի արտահանման ուղղությամբ 2011–2012թթ.–ին կտրուկ աճ է գրանցվել, ասաց «Ամերիա» ՓԲԸ–ի կառավարման խորհրդատվության ծառայության ղեկավարի տեղակալ Կարեն Մարտիրոսյանը։
Ըստ նրա` արտադրության այդ ոլորտը զարգացող է և աճի ներուժ ունի։
«Հայկական ծխախոտի 25 տոկոսն արտահանվում է Իրաք, 17 տոկոսը` Ռուսաստան և շուրջ 19 տոկոսը` ԵՄ»,– չորեքշաբթի ասաց Մարտիրոսյանը` ներկայացնելով սննդամթերքի ոլորտում, ներառյալ խմիչքները և ծխախոտը, «Ամերիա» խորհրդատվական ընկերությունների կողմից անցկացված հետազոտության արդյունքները։
Նա ավելացրեց, որ ներքին շուկայում ծխախոտի իրացման ծավալները վերջին տարիներին փոքր–ինչ զիջում են արտահանման ծավալներին։
Մարտիրոսյանը նշեց նաև, որ երկրի ծխախոտի արտադրանքի ներմուծումը հիմնականում իրականացվում է Եվրամիության երկրներից և Ռուսաստանից, ինչպես նաև ԱՊՀ–ի որոշ երկրներից։
Ըստ ՀՀ Մաքսային ծառայությունների տվյալների` սիգարների, սիգարիլների և սիգարետի արտահանումը 2012թ.–ին կազմել է 3860,2 մլն հատ` 2011թ.–ի 1414,3 մլն հատի դիմաց։ Ընդ որում, արտահանվող ծխախոտի մաքսային արժեքը կազմել է 41,8 մլն` 2011թ.–ի համեմատ ավելանալով 2,5 անգամ կամ 25,5 մլն դոլարով։
Հայաստանում արտադրված ծխախոտի արտադրանքի ծավալը 2012թ.–ին, ըստ հանրապետության ԱՎԾ տվյալների, ինքնարժեքի գներով կազմել է 25,4 մլրդ դրամ` 2011թ.–ի ցուցանիշի համեմատ ավելանալով 57,1 տոկոսով։
Բնական արտահայտությամբ, 2012թ.–ին Հայաստանում արտադրվել է 6155 մլն հատ ծխախոտ, ինչը 83,2 տոկոսով կամ 2794,5 միլիոնով ավել է 2011թ.–ի ցուցանիշից։
«Ամերիա» ընկերության կողմից անցկացված հետազոտությունը բնութագրում է Հայաստանի ներկա մակրոտնտեսական իրավիճակը, ներկայացնում է Հայաստանում արտադրվող սննդամթերքի ծավալները, արտաքին առևտուրը, և զուգահեռներ է անցկացնում մյուս երկրների հետ։ Հետազոտությունը նաև ներկայացնում է շուկայի հիմնական խաղացողներին, ներքին շուկայում ենթաոլորտների արտադրանքի իրացման ծավալները, ինչպես նաև ոլորտում առկա խոչընդոտները և ռիսկերը։
1998թ.-ին հիմնադրված «Ամերիա» ընկերությունը Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է: Ամերիան լայնածավալ աշխատանքներ է իրականացնում կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, բիզնեսի պլանավորման, ռազմավարական և հարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, պետական կառավարման ու բարեփոխումների և այլ ոլորտներում: Հանդիսանալով «Ամերիա» խմբի մաս` Ամերիան տրամադրում է անկախ, կոնֆիդենցիալ և անկողմնակալ խորհրդատվական ծառայություններ միմյանց հետ ներդաշնակորեն և արդյունավետորեն կապված հինգ խորհրդատվական ուղղություններով` գործարար խորհրդատվություն, ֆինանսական խորհրդատվություն, հաշվապահական և հարկային խորհրդատվություն, իրավաբանական և ներդրումային խորհրդատվություն: ($1 – 418,77 դրամ է)։ -0-