Հայաստանի ընդհանուր պետական պարտքն ապրիլին կազմել է 4.56 մլրդ դոլար
31.05.2014,
19:45
Հայաստանի համախառն պետական պարտքը 2014 թվականի ապրիլի վերջին կազմել է 4 560,37 մլն դոլար` ամսվա ընթացքում գրեթե մնալով անփոփոխ, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2014 թվականի ապրիլի վերջին կազմել է 4 560,37 մլն դոլար` ամսվա ընթացքում գրեթե մնալով անփոփոխ, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։
ԱՎԾ տվյալների համաձայն` հանրապետության արտաքին պետական պարտքը հաշվետու ամսում աճել է 20.8 մլն դոլարով` ամսվա վերջին կազմելով 3 887.9 մլն դրամ։
Արտաքին պարտքի մոտ 3 393.8 մլն դոլարը բաժին է ընկնում Հայաստանի կառավարությանը, որն ավելացել է 18.9 մլն դոլարով։ Միաժամանակ, հանրապետության արտաքին պետպարտքի կառուցվածքում մոտ 494.1 մլն դոլարը բաժին է ընկնում Հայաստանի ԿԲ–ին։ Այս ցուցանիշն աճել է ամսվա ընթացքում 1.87 մլն դոլարով։
Հայաստանի ներքին պարտքն ապրիլի վերջին կազմել է 672.4 մլն դոլար` կրճատվելով 20.7 մլն դոլարով։ Միաժամանակ, 634.2 մլն դոլար այդ գումարից բաժին է ընկնում պետպարտատոմսերին։ Ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետպարտատոմսերը կազմել են 27.9 մլն դոլար, վարկերն ու փոխառությունները` 8 մլն դոլար և ներքին երաշխիքները` 2.3 մլն դոլար։ ($1- 413,27 դրամ)։ -0-