Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 28, շաբաթ
եղանակը
Երևանում
+11

Հայաստանն արգելել է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մսի ու մորթու ներմուծումը Գերմանիայից

27.03.2025, 12:27
Արգելանքը սահմանվել է՝ հիմք ընդունելով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արձանագրված դաբաղ հիվանդության վերաբերյալ տեղեկատվությունը
Հայաստանն արգելել է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մսի ու մորթու ներմուծումը Գերմանիայից

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ արգելվել է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի և ուղտազգիների, ինչպես նաև դրանցից ստացված թարմ, պաղեցված, սառեցված մսի և ենթամթերքների, խոշոր եղջերավոր կենդանիների (ներառյալ գոմեշների) չմշակված մորթերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն։  

Ինչպես նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, 2025թ. մարտի 26-ից ժամանակավորապես արգելվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, ինչպես նաև այլ երկրներից գերմանական ծագում ունեցող, Գերմանիայով տարանցիկ փոխադրվող դաբաղ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիների (խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի և ուղտազգիների), ինչպես նաև դրանցից ստացված թարմ, պաղեցված, սառեցված մսի և ենթամթերքների, խոշոր եղջերավոր կենդանիների (ներառյալ գոմեշների) չմշակված մորթերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:

Արգելանքը սահմանվել է՝ հիմք ընդունելով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արձանագրված դաբաղ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայք էջում հրապարակված տեղեկատվությունը: