Հայաստանն իր առաջարկներն ու գաղափարները կտանի ՄՄ. ՀՀ վարչապետ
02.12.2013,
15:25
Հայաստանը դատարկ ձեռքերով չի մտնում Մաքսային միություն, երկուշաբթի «Ռուսաստան. Հայաստան. Մաքսային միություն» միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ, հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Տիգրան Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը դատարկ ձեռքերով չի մտնում Մաքսային միություն, երկուշաբթի «Ռուսաստան. Հայաստան. Մաքսային միություն» միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ, հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Տիգրան Սարգսյանը։
«Մենք համոզված ենք, որ կարող ենք բերել թարմություն և նոր գաղափարներ ՄՄ-ի աշխատանքներում»,-ասաց նա։
Ըստ վարչապետի, Հայաստանը զգալի հաջողությունների է հասել մասնավորապես պետական կառավարման համակարգի ամրապնդման հարցում։
Սարգսյանը հիշեցրեց, որ Doing Buisness վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը ԱՊՀ երկրների շրջանում։
«Մի շարք առավելությունների կողքին, որոնց օգտագործումը կարող է շահավետ լինել ՄՄ բոլոր անդամների համար, կարելի է թվարկել Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրների հետ աշխարհագրական մտերմությունը և ավանդական բարեկամական հարաբերությունները»,– նշեց նա։
Կառավարության ղեկավարը հատուկ ընդգծեց, որ տվյալ պահին Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում է GSP+ ռեժիմը։
«Հատկանշական է, որ ԵՄ դատարանը բավարարեց ՌուսԱլի միջնորդությունը` հակադեմպինգային տուրքեր սահմանող կանոնակարգը չեղյալ հայտարարելու վերաբերյալ։ Դա նշանակում է, որ 1450 ռուսական ընկերություններ, ԵՄ երկրներ ապրանքներ արտահանելիս, կարող են օգտվել արտոնյալ ռեժիմից»,– ավելացրեց նա։
2009 թվականի հունվարի 1-ից Հայաստանը երեք տարով անցել է ԵՄ-ի երկրների հետ Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+), որը հնարավորություն է տալիս ապրանքների արտահանում ԵՄ մաքսատուրքի նվազեցված դրույքաչափերով: GSP+-ը տրամադրվում է մի շարք չափանիշների և պահանջների համապատասխանող սահմանափակ թվով երկրների և ներառում է ավելի քան 6,4 հազ. անուն ապրանք, որոնց համար գործում է զրոյական մաքսային տուրք կամ զրոյին մոտ տոկոսադրույքներ, ինչը, ըստ էության, բնորոշ է ազատ առևտրի ռեժիմին: -0