Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

Հայաստանն ու Արգենտինան կհամագործակցեն տնտեսական ոլորտում

04.10.2012, 15:32
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել Արգենտինայի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական համաձայնագրի ստորագրմանը։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել Արգենտինայի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական համաձայնագրի ստորագրմանը։

«Տվյալ համաձայնագիրը կնպաստի երկու պետությունների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը»,– ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։

Համաձայնագրի նախագծի համաձայն` ազգային օրենսդրության շրջանակներում կողմերը պարտավորվում են նպաստել տնտեսական զարգացման բոլոր ոլորտներում փոխշահավետ կապերի ընդլայնմանն ու դիվերսիֆիկացմանը, մասնավորապես, տնտեսական համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության խթանման, գործարար կապերի ստեղծման և ընդլայնման, երկկողմ ներդրումների զարգացման, ինչպես նաև երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման համար համագործակցության ուժեղացման միջոցով։ -0-