Рейтинг@Mail.ru
USD
370
EUR
436.12
RUB
4.934
GEL
137.79
2026 թ. մայիսի 6, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրել են փոխկապակցվածության փաստաթուղթ և նախաստորագրել են համաձայնագիր Frontex–ի հետ

Երեկ, 14:32
Հայաստանը և Եվրոպական միությունը Երևանում ընթացող առաջին գագաթնաժողովի շրջանակում ստորագրել են փոխկապակցվածության և գործընկերության մասին փաստաթուղթ
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրել են փոխկապակցվածության փաստաթուղթ և նախաստորագրել են համաձայնագիր Frontex–ի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը և Եվրոպական միությունը Երևանում ընթացող առաջին գագաթնաժողովի շրջանակում ստորագրել են փոխկապակցվածության և գործընկերության մասին փաստաթուղթ։

Կողմերը նաև նախաստորագրել են Հայաստանի և Frontex-ի՝ Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև սահմանների կառավարման ոլորտում համագործակցության մասին պայմանավորվածությունը։

Միջոցառումների շրջանակում ԵՄ-ն նաև հայաստանյան վեց առանցքային ընկերությունների և հիմնադրամներին է հանձնել մտադրությունների նամակներ՝ ուղղված Հայաստանում ներդրումների խթանմանը։

Նամակները հանձնվել են Amber Capital-ին (ներդրումային կառավարող ընկերություն), Firebird AI-ին (արհեստական բանականության և բարձր արտադրողականության հաշվողական ենթակառուցվածքների ընկերություն), Synopsys Armenia-ին (էլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների մշակող), TUMO-ին (ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոն), Creative Armenia-ին (արվեստագետների և ստեղծարար նախագծերի աջակցության հիմնադրամ) և AGBU-ին (Հայկական բարեգործական ընդհանուր միություն)։