Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են ավելացնել թռիչքների քանակը․ Միրզոյան

05.11.2025, 12:51
Պայմանավորվածություն կա ավելացնել թռիչքները դեպի Երևան, դեպի Գյումրի և ըստ այդմ՝ Թուրքիայի քաղաքներ՝ Ստամբուլ, ենթադրում եմ՝ Անկարա, հայտարարել է Արարատ Միրզոյանը
Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են ավելացնել թռիչքների քանակը․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Պայմանավորվածություն կա ավելացնել թռիչքները դեպի Երևան, դեպի Գյումրի և ըստ այդմ՝ Թուրքիայի քաղաքներ՝ Ստամբուլ, ենթադրում եմ՝ Անկարա և այլն, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում։

Նախարարի խոսքով, տասնամյակներով փակ սահմանների պարագայում մարդիկ գնացել են այցելել են իրար, առևտուր է եղել շատ շոշափելի, խնդիրն այն է եղել, որ այդ առևտուրը երրորդ երկրով է անցել: Թռիչքներ են եղել և այսօր էլ կան։

Միրզոյանը նաև ընդգծել է, որ Թուրքիայի հետ Հայաստանի երկխոսությունը կամ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները հայելային հակապատկերն են Ադրբեջանի հետ եղած իրավիճակին: 

«Հիմա կարող եմ ուրախությամբ փաստել, որ Թուրքիայի հետ հաստատվել է ինտենսիվ երկխոսություն, անցկացվում են կանոնավոր հանդիպումներ, տեղի է ունեցել ՀՀ վարչապետի այցը, ես մասնակցում եմ Անթալիայի համաժողովին և այլ հարթակներին», – ավելացրել է նա։