Հայաստանն աննախադեպ ներդրումային համաժողով կկազմակերպի հոկտեմբերին Նյու Յորքում
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի հովանավորությամբ` հոկտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի կունենա ներդրումային համաժողով, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:
«Նախատեսվում է, որ համաժողովը կդառնա ամենամեծածավալ միջոցառումը: Կներկայացվի ութ ներդրումային ուղղություն, այդ թվում` զբոսաշրջության ոլորտը», - ասաց Մելքոնյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նյու Յորքում նախատեսվում է լայնածավալ միջոցառում անցկացնել, որին կներկայացվի հանրապետության ներդրումային գրավչությունը, ինչպես նաև նրա մրցակցային առավելությունները:
Նման ներդրումային համաժողովը կարող է օտարերկրյա ուղիղ ներդրումների ներգրավման հարթակ դառնալ, ինչի հետ կապված պետք է առավելագույն ջանք գործադրել` Հայաստանի ներուժը ներկայացնելու համար: -0-