ԵՏՄ–ին միանալիս Հայաստանն առաջնորդվել է ազգային շահերով. փորձագետ
22.10.2014,
16:06
Հայաստանն անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը` առաջնորդվել է պետական և ազգային շահերով, կարծում է փորձագետ, տնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը` առաջնորդվել է պետական և ազգային շահերով, կարծում է փորձագետ, տնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը։
Ըստ նրա, Հայաստանի համար ԵՏՄ–ին միանալն ավելի հեռանկարային է` ելնելով բազմաթիվ գործոններից` անվտանգությունից, տնտեսական նպատակահարմարությունից, ապրանքաշրջանառության ծավալների աճից։
«Զարմանում եմ, երբ ոմանք հարցնում են, թե ինչու մենք չընտրեցինք եվրաինտեգրումը։ Ըստ ձեզ, Եվրոպան մեզ գրկաբաց սպասու՞մ էր»,– չորեքշաբթի ասաց Բոստանջյանը։
«ԵՏՄ–ի անդամակցությունը նշանակում է նոր ներդրումների, լրացուցիչ աշխատատեղերի, եկամուտներ ստանալու հնարավորություն։ Իսկ այժմ մենք ճահճացման պայմաններում ենք։ Գոնե ապագայի ինչ–որ հույս ունենք»,– ընդգծեց Բոստանջյանը։
Խոսելով Եվրասիական տնտեսական միության երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայության մասին` փորձագետը նշեց, որ դրանք միայն տեխնիկական պահեր են, և ապրանքաշրջանառության որևէ խոչընդոտ չի լինի։
Նա ընդգծեց նաև, որ Հայաստանում ներդրումները ԵՏՄ–ի անդամակցության սահմաններում արդյունավետ կլինեն գործնականորեն ցանկացած ոլորտում, հատկապես ռադիոէլեկտրոնիկայի, հաշվիչ տեխնիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։
«Հայտնվում են նոր շուկաներ, նոր պահանջարկ։ Հայաստանում գործնականորեն բացակայում է իրացման շուկան, քիչ են աշխատատեղերը։ Նոր պայմաններում ցուցանիշները կաճեն, առավել ևս, հաշվի առնելով հանրապետության` գիտատար արտադրությունում ունեցած բազմամյա ներուժը»,– ասաց Բոստանջյանը։
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ուրբաթ, երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։ -0-