Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

ԵՏՄ երկրների շրջանում Հայաստանն առավել լիբերալ տնտեսական քաղաքականություն է իրականացրել և իրականացնում. Նռանյան

27.03.2015, 18:07
ԵՏՄ երկրների շրջանում Հայաստանն առավել լիբերալ տնտեսական քաղաքականություն է իրականացրել և իրականացնում, Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության «Տամոժնյա» ամսագրում հրապարակված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Արա Նռանյանը։
ԵՏՄ երկրների շրջանում Հայաստանն առավել լիբերալ տնտեսական քաղաքականություն է իրականացրել և իրականացնում. Նռանյան
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ երկրների շրջանում Հայաստանն առավել լիբերալ տնտեսական քաղաքականություն է իրականացրել և իրականացնում, Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության «Տամոժնյա» ամսագրում հրապարակված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Արա Նռանյանը։

«Ի տարբերություն ԵՏՄ երեք երկրների` Հայաստանի տնտեսական քաղաքականության կառուցվածքը փոքր–ինչ տարբերվում է։ Հայաստանն ավելի լիբերալ տնտեսական քաղաքականություն է իրականացրել և իրականացնում։ ՀՀ–ն բիզնես վարելու շատ պարամետրերով առաջնահերթություն ունի մնացած երկրների համեմատ։ Մյուս կողմից, միության երկրները, արդյունաբերական քաղաքականություն իրականացնելով, այս ոլորտում մեծ ներուժ են կուտակել», – նշել է Նռանյանը։

«Մենք կարծում ենք, որ չպետք է շարժվենք զարգացման ուղիներից մեկի ժխտման ճանապարհով։ Մենք պետք է սինթեզենք այն լավագույնը, ինչը կուտակվել է մեր երկրներում և որոշումներ ընդունելիս ղեկավարվենք ոչ թե նրանով, թե ում ինչ է շահավետ և ով ինչ է ուզում, այլ ընդունենք որոշումներ` ելնելով  նրանից, թե ինչ է շահավետ միության համար», – ավելացրել է նա։

Նռանյանը նշել է, որ Հայաստանն, անխոս, կարող է արդյունաբերական քաղաքականություն վարելու փորձ ստանալ, որը գոյություն ունի ԵՏՄ մնացած երեք երկրներում։ Խոսքը ինչպես ներդրողների ներգրավման, այնպես էլ տեղական արտադրողին պաշտպանելու մասին է։

Նա նաև նշեց, որ Հայաստանում արդեն բավականին երկար ժամանակ գործում է ավելի դյուրացված սակագնային և ոչ սակագնային կարգավորումը։ «Մեզ մոտ շատ ավելի հեշտ է ստանալ բազմաթիվ թույլտվություններ, մեզ մոտ քիչ է բյուրոկրատիան, ավելի քիչ փաստաթղթեր են պահանջվում բիզնես վարելու համար, բավականին արդյունավետ է գործում «մեկ պատուհանի» սկզբունքը, իսկ անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու ժամկետը չի գերազանցում հինգ օրը, իսկ ավելի հաճախ դրա համար պահանջվում է ընդամենը մեկ կամ երկու օր։ Մենք պնդելու ենք, որպեսզի այլ երկրների մեր գործընկերները ևս շարժվեն այդ ճանապարհով», – ընդգծել է Նռանյանը։

Նրա խոսքով` նման ցանկություն է նկատվում ։ «Միշտ ցանկալի է` ընտրվի այն տարբերակը, որը խթանում է ձեռներեցությունը։ Եվ մենք հույս ունենք, որ Հայաստանը չի հայտնվի մի իրավիճակում, երբ երկրում ոչ սակագնային կարգավորման ազատականությունը կբարդանա։ Հակառակը, Հայաստանը բիզնես վարելու համար նախատեսված ավելի հարմարավետ միջավայրի իր փորձով ներդրում կկատարի Միության ընդհանուր քաղաքականության մեջ», – ասել է Նռանյանը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության` մշտապես գործող անդրազգային կարգավորող մարմինն է, սկսել է աշխատանքը 2012 թվականի փետրվարի 2–ին։ Ներկայում ԵՏՀ–ում են չորս երկրների` Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներ։ Հանձնաժողովի որոշումները պարտադիր են ՄՄ և ՄՏՏ մասնակից պետությունների տարածքում կատարելու համար։ 2014 թվականի մայիսի 29–ին ՄՄ և ՄՏՏ անդամ երկրները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը (ԵՏՄ)։

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2–ից։ -0