Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության զարգացման համար
05.03.2014,
17:36
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը` վարկավորման բաժնի ղեկավար Ֆիլիպ Սիմչակի գլխավորությամբ:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./ԱՌԿԱ/. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը` վարկավորման բաժնի ղեկավար Ֆիլիպ Սիմչակի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում են ԱԱԽ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը Եվրոպական ներդրումային բանկի հետ արդեն ունի համագործակցության պատմություն և փորձ` մատնանշելով ՀՀ Բագրատաշեն, Գոգավան և Բավրա` հյուսիսային երեք անցակետերի արդիականացման ծրագիրը: Եվրոպական ներդրումային բանկը հանդիսանում է այս համապարփակ ծրագրի համաֆինանսավորողը:
Արթուր Բաղդասարյանը ընդգծել է, որ Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության զարգացման համար:
Ֆիլիպ Սիմչակը նշել է, որ Եվրոպական ներդրումային բանկը ներկայում, համաձայն ԵՆԲ 2014-2020թթ. ֆինանսական ռազմավարության, ձեռնամուխ է եղել ԵՄ Արևելյան գործընկերության երկրների ռազմավարական կարիքների վերլուծությանը և ֆինանսավորում է իրականացնելու կրթության, գիտության, առողջապահության, ենթակառուցվածքների արդիականացման, էներգետիկայի, ՓՄՁ-ների և մի շարք այլ ոլորտներում:
Կողմերը պայմանավորվել են առաջիկայում քննարկել Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանի համար գերակա ծրագրերի ֆինանսավորման հարցեր:-0-