Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում 2012 թ.-ին կարտոֆիլի արտադրության ծավալն ավելացել է 60-70 հազար տոննայով. գյուղնախարարություն

14.12.2012, 15:24
2012 թվականին կարտոֆիլի արտադրության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 60-70 հազար տոննայով, ուրբաթ լրագրողներին հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:

Հայաստանում 2012 թ.-ին կարտոֆիլի արտադրության ծավալն ավելացել է 60-70 հազար տոննայով. գյուղնախարարություն
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2012 թվականին կարտոֆիլի արտադրության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 60-70 հազար տոննայով, ուրբաթ լրագրողներին հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2011 թվականին կարտոֆիլի արտադրության ծավալը կազմել է 557,8 հազար տոննա:

Պետրոսյանը նշեց, որ այս ծավալը բավարար է Հայաստանի ներքին պահանջարկի բավարարման համար, ինչի առիթով ենթադրեց, որ «երկրորդ հացի»
գինը 2013 թվականի առաջին կեսին չի աճի:

«Այժմ մանրածախ կարտոֆիլի գները տատանվում են մեկ կիլոգրամի դիմաց 90-150 դրամի սահմաններում՝ հաշվի առնելով տեսակն ու որակը: Չեմ կարծում, թե հաջորդ տարվա ձմռանը կամ գարնանը գները կբարձրանան, քանի որ հանրապետությունում կարտոֆիլի պաշարները բավարար են»,- ասաց նա:

Միաժամանակ, փոխնախարարի խոսքով, հաջորդ տարի գների բարձրացումից խուսափելու համար մենատնտեսները չպետք է կրճատեն կարտոֆիլի ցանքատարածությունները` կարտոֆիլի ցեցի տարածման հավանականության պատճառով:

Պետրոսյանն այս առիթով նշեց, որ այսօրվա դրությամբ կարտոֆիլի ցեցը տարածված է, մասնավորապես, հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում:

«Եթե այդ մարզերում կրճատվեն կարտոֆիլի ցանքատարածությունները, ապա մայիս-հուլիսին դա կարող է գների աճի հանգեցնել»,- ասաց նա:

Պետրոսյանը հայտնեց նաև, որ Հայաստանից բացի, կարտոֆիլի ցեցը ներկա պահին տարածված է մի շարք երկրներում, այդ թվում՝ Իսպանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում: Դրա դեմ պայքարելու համար անհրաժեշտ է համալիր միջոցների կիրառում, այդ թվում՝ կենսաբանական նյութերի, ինչպես նաև լուսային և հոտավետ թակարդների օգտագործում: -0-