Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում 2012 թ.–ի IV եռամսյակում ներկրվող ապրանքների և ծառայությունների գները դոլարային համարժեքով ավելացել են 2.2%–ով

26.02.2013, 15:08
Ներմուծման ապրանքների և ծառայությունների գները 2012 թ. չորրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել են չափավոր աճ` ավելանալով  2.2%-ով։ Այս մասին ասվում է  «Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից 2012 թվականի չորրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության կատարման մասին» ԿԲ հաշվետվությունում։
Հայաստանում 2012 թ.–ի IV եռամսյակում ներկրվող ապրանքների և ծառայությունների գները դոլարային համարժեքով ավելացել են 2.2%–ով
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Ներմուծման ապրանքների և ծառայությունների գները 2012 թ. չորրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել են չափավոր աճ` ավելանալով  2.2%-ով։ Այս մասին ասվում է  «Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից 2012 թվականի չորրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության կատարման մասին» ԿԲ հաշվետվությունում։

Միաժամանակ, այս ցուցանիշը նախորդ տարվա III եռամսյակում կրճատվել է 4.5 տոկոսով` 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Հաշվետվության համաձայն, ներկրվող ապրանքների և ծառայությունների գների աճը պայմանավորված է ԱՄՆ սրված հարկաբյուջետային խնդիրների պայմաններում ԱՄՆ դոլարի արժեզրկմամբ։

Այսպես, IV եռամսյակում ներկրվող ապրանքների գներն աճել են 2 տոկոսով, ընդ որում` սպառողական ապրանքների գները, ինչպես նաև հումքային և պարենային ապրանքների գներն աճել են, համապատասխանաբար, 3 և 1.9 տոկոսով։ Միաժամանակ, ներկրվող ծառայությունների գներն աճել են 3 տոկոսով։

Երկիր ներմուծվող ապրանքների և ծառայությունների թանկացման վրա հիմնականում ազդել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական, հումքային և պարենային ապրանքների գների չափավոր աճը։

Միաժամանակ, սպառողական գների աճը կախված է եղել Հայաստանի առևտրային գործընկեր երկրների (Ռուսաստանում և Բելառուսում) բարձր դոլարային գնաճից։ Իսկ հումքային և սպառողական ապրանքների գների աճը պայմանավորված է, հիմնականում, հացահատիկի միջազգային գների զգալի աճով։

Հաշվետվությունում նշվում է, որ ներկրվող ապրանքների դոլարային գների 2.2–տոկոսանոց աճի և դրամ/դոլար փոխարժեքի` 6.3–տոկոսանոց  արժեզրկման պայմաններում հաշվետու ժամանակահատվածում ներկրվող ապրանքների` սպառողական զամբյուղում ներառված ներմուծված ապրանքների դրամային գները աճել են միջինը տ/տ 7.6 տոկոսով: -0-