Հայաստանում 2013 թ.–ի փետրվարին անշարժ գույքի ավելի քան 14 հազար գործարք է իրականացվել
16.04.2013,
19:59
Անշարժ գույքի գործարքների թիվը 2013 թվականի փետրվարին կազմել է 14571, ինչը 46,6 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, ասվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշետվությունում։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Անշարժ գույքի գործարքների թիվը 2013 թվականի փետրվարին կազմել է 14571, ինչը 46,6 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, ասվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշետվությունում։
Անշարժ գույքի հետ իրականացված գործարքների առավելագույն թիվը գրանցվել է Երևանում` գործարքների ընդհանուր թվի 35,1 տոկոսը, իսկ նվազագույնը` Վայոց Ձորի մարզում` 1,6 տոկոս
Միաժամանակ, հանրապետության Կոտայքի մարզում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 12,6 տոկոսը, Լոռու մարզում` 5,7 տոկոսը, Գեղարքունիքի մարզում` 7,8 տոկոսը, Արմավիրի մարզում` 10,1 տոկոսը, Շիրակի մարզում` 5,4 տոկոսը։
Ընթացիկ տարվա փետրվարին Արագածոտնի մարզում գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 6,9 տոկոսը, Արարատի մարզում` 6,9 տոկոսը, Տավուշի և Սյունիքի մարզերում համապատասխանաբար՝ 3,6 և 4,3 տոկոս։
Պետկադաստրի տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում անշարժ գույքի գործարքների 25 տոկոսը բաժին է ընկել անշարժ գույքի օտարման գործարքներին, 12,7 տոկոսը կազմել են անշարժ գույքի առաջնային գրանցման գործարքները։
Բացի այդ, Հայաստանում կատարված գործարքների ընդհանուր թվի 12,4 տոկոսը բաժին է ընկել անշարժ գույքի ժառանգմանը, 11 տոկոսը կազմել են անշարժ գույքի գրավադրման գործարքները, 5,4 տոկոսը` անշարժ գույքի վարձակալման գործարքները։
Փետրվարին 33,5 տոկոսը բաժին է ընկել պետական այլ գրանցումներին։ Հատկանշական է, որ անշարժ գույքի սեփականաշնորհման գործարքներ հաշվետու ժամանակահատվածում չեն գրանցվել։–0–