Հայաստանում 2013թ.-ից բելառուսական գյուղտեխնիկայի հավաքման արտադրություն կգործի
14.12.2012,
19:04
Հայաստանում 2013թ.-ից բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայի հավաքման արտադրություն կգործի, ուրբաթ հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն:
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2013թ.-ից բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայի հավաքման արտադրություն կգործի, ուրբաթ հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն:
«Մենք քննարկեցինք այս հարցը, մեզ մոտ եկան համապատասխան մասնագետներ, և հաջորդ տարվանից մենք կսկսենք Հայաստանում գյուղատնտեսության տեխնիկայի հավաքման արտադրությունը»,- ասաց նա:
Ըստ Սուխորենկոյի, Հայաստանում հավաքվող տեխնիկան կիրացվի լիզինգով, ինչն ավելի հասանելի կդարձնի այն և հայ գյուղացիներին հնարավորություն կընձեռի տեխնիկա ձեռք բերել երկարատև օգտագործման համար:
Ինչպես նշեց Սուխորենկոն, հայ-բելառուսական համագործակցության հեռանկարային ուղղություններից մեկը Հայաստան մատակարարելիս գյուղատնտեսական և այլ տեխնիկայի լիզինգի սխեմաների կիրառման աշխատանքն է, որի շրջանակներում արդեն բացվել է բելառուսական «Պրոմագրոլիզինգ» ներկայացուցչությունը:
«Այսօր գնորդների բավական փոքր ֆինանսական հնարավորությունների պայմաններում շատ շահավետ պայման է տեխնիկայի իրացումը լիզինգով` քիչ տոկոսադրույքով 7 տարվա տարաժամկետ վճարումով: Ինձ թվում է Հայաստանում նման պայմաններ դեռ ոչ ոք չի առաջարկել», - ասաց Սուխորենկոն:
Ավելի վաղ Սուխորենկոն «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել էր, որ մշակվում է «Բոբրուիսկի տրակտորային մասերի և ագրեգատների գործարան» ՀՈՒՁ-ի արտադրության տրակտորների հավաքման ձեռնարկության ստեղծման հնարավորությունը` «Չարենցավանի գործիքային գործարան» ՓԲԸ-ի կամ «Արմավիրի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ի հիման վրա: -0-