Հայաստանում 2013թ.-ին կարտոֆիլի պակաս չի սպասվում, գյուղնախարարություն
22.03.2013,
14:53
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը Հայաստանում 2013թ.-ին կարտոֆիլի պակաս չի սպասում, ուրբաթ ասաց գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը Հայաստանում 2013թ.-ին կարտոֆիլի պակաս չի սպասում, ուրբաթ ասաց գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը։
«Մենք մի շարք հանդիպումներ ենք անցկացրել գյուղացիների հետ և նրանց կոչ ենք արել չդադարեցնել գյուղատնտեսության համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող այդ կուլտուրայի ցանքը։ Այժմ կարող ենք ասել, որ այդ շրջաններում աճեցրած կարտոֆիլն այս տարի բավարար կլինի բնակչության կարիքները բավարարելու համար»,– ասաց Պետրոսյանը։
Նա միաժամանակ ավելացրեց, որ կարտոֆիլի ցանքի կրճատման դեպքում ամառային ամիսներին Հայաստանը կբախվեր «երկրորդ հացի» պակասի լուրջ խնդրի հետ։
Պետրոսյանի կարծիքով` կարտոֆիլի արտադրության ծավալներն այս տարի կպահպանվեն նախորդ տարիների մակարդակում։
Գյուղատնտեսության նախարարության տվյալներով` կարտոֆիլի արտադրության ծավալը 2012 թվականին, 2011 թվականի համեմատ, ավելացել է 60-70 հազար տոննայով։
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2011 թվականին կարտոֆիլի արտադրության ծավալը կազմել է 557.8 հազար տոննա։ -0-