Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+28

Հայաստանում արտահանման վարկավորման գործակալություն կստեղծվի

22.11.2012, 19:11
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ հաստատել է Արտահանման վարկավորման գործակալության ստեղծման միջոցառումների ծրագիրը:
Հայաստանում արտահանման վարկավորման գործակալություն կստեղծվի
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ հաստատել է Արտահանման վարկավորման գործակալության ստեղծման միջոցառումների ծրագիրը:

«Արտահանման վարկավորման ապահովագրումը գործնական որոշում է, որն ընդունվել է արտահանմանն աջակցելու կառավարության ռազմավարության շրջանակներում»,- կառավարության նիստի ընթացքում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Ըստ նրա՝ Գործակալությունը գործիք կդառնա, որը թույլ կտա կառավարությանն աջակցություն ցուցաբերել արտահանողների մեծ թվին:

«Նախատեսվում է, որ զարգացման հաջորդ փուլում համակարգը ինքնաֆինանսավորվող կդառնա և կգործի շուկայական սկզբունքներով»,- նշեց Դավթյանը: -0-