Рейтинг@Mail.ru
USD
389.56
EUR
444.14
RUB
4.7117
GEL
141.74
2025 թ. ապրիլի 25, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

Հայաստանում արտաքին առևտրաշրջանառությունը հունվար–փետրվարին կրճատվել է 52%–ով՝ մինչև 2,8 մլրդ դոլար

26.03.2025, 11:27
Այս տարվա փետրվարին, նախորդ տարվա փետրվարի համեմատ, այս ցուցանիշը նվազել է 61%-ով, իսկ նույն տարվա հունվարի համեմատ՝ 3,4%-ով
Հայաստանում արտաքին առևտրաշրջանառությունը հունվար–փետրվարին կրճատվել է 52%–ով՝ մինչև 2,8 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը, ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2025 թվականի հունվար-փետրվարին կազմել է 2785,8 մլն դոլար, ինչը 52 տոկոսով ցածր է 2024 թվականի հունվար-փետրվարի ցուցանիշից, հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեն։

Ընդ որում, այս տարվա փետրվարին, նախորդ տարվա փետրվարի համեմատ, այս ցուցանիշը նվազել է 61%-ով, իսկ նույն տարվա հունվարի համեմատ՝ 3,4%-ով։ 2025 թվականի 2 ամսում դրամով արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1105.9 մլրդ դրամ։

Հայաստանից արտահանումը 2025 թվականի հունվար-փետրվարին, 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 59.7%-ով՝ կազմելով 1041.0 մլն դոլար։ Փետրվարին, նախորդ տարվա փետրվարի համեմատ, արձանագրվել է 67,7% անկում, իսկ այս տարվա հունվարի համեմատ գրանցվել է 2,9% աճ։ Դրամով արտահանումը 2025 թվականի հունվար-փետրվարին կազմել է 413,2 մլրդ դրամ։

Ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1744,8 մլն դոլար՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 45,8% անկում։ Փետրվարին ներմուծումը տարեկան կտրվածքով կրճատվել է 55,2%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0,8%-ով։ Դրամով ներմուծումը 2 ամսում կազմել է 692,7 մլրդ դրամ։