Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում բանջարաբոստանային մշակաբույսերի համախառն բերքը 2013թ.–ին 860–865 հազար տոննա կկազմի. Գյուղատնտեսության նախարարություն

30.09.2013, 17:42
ՀՀ գյուղատնտեսության նախարարության օպերատիվ տվյալների համաձայն, բանջարաբոստանային մշակաբույսերի բերքը 2013թ.–ին կկազմի 860–865 հազար տոննա, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց գերատեսչության ղեկավարի տեղակալ Սամվել Գալստյանը։
Հայաստանում բանջարաբոստանային մշակաբույսերի համախառն բերքը 2013թ.–ին 860–865 հազար տոննա կկազմի. Գյուղատնտեսության նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղատնտեսության նախարարության օպերատիվ տվյալների համաձայն, բանջարաբոստանային մշակաբույսերի բերքը 2013թ.–ին կկազմի 860–865 հազար տոննա, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց գերատեսչության ղեկավարի տեղակալ Սամվել Գալստյանը։

«Տվյալ ցուցանիշը 11–16 հազար տոննայով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, երբ բերքը կազմում էր 849 հազար տոննա»,– ասաց նա` ավելացնելով, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 30–ի դրությամբ բանջարաբոստանային մշակաբույսերի բերքն արդեն հասել է 750 հազար տոննայի։

Տեղեկացնելով, որ նշված ժամանակահատվածում բոստանային մշակաբույսերի բերքը կազմել է 190 հազար տոննա` Գալստյանը միաժամանակ ասաց, որ բոստանային մշակաբույսերի համախառն բերքը տարեվերջին կկազմի 208–2010 հազար տոննա` 2012թ.–ի 205 հազար տոննայի դիմաց։

«Տարվա արդյունքներով 660–665 հազար տոննա կարտոֆիլ կհավաքվի` անցյալ տարվա 647 հազար տոննայի դիմաց»,– ասաց նա` ավելացնելով, որ սեպտեմբեր 30–ի դրությամբ կարտոֆիլի բերքը կազմել է 475 հազար տոննա։

Բացի այդ, սեպտեմբերի 30–ի դրությամբ, լոլիկի բերքը կազմել է 230 հազար տոննա` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 265 հազար տոննայի դիմաց։

Սեպտեմբերի 27–ի դրությամբ լոլիկի մթերման ծավալը կազմել է 13,324 տոննա` անցյալ տարվա 26,229 տոննայի դիմաց։ Գալստյանը պարզաբանեց, որ ընթացիկ տարում բերքի և լոլիկի մթերումների ծավալի նվազման պատճառը հիմնականում մայիսին գրանցված կարկտահարությունն է եղել։ –0–