Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 20, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

Հայաստանում բենզինը հոկտեմբերին էժանացել է 1,5%–ով, իսկ ռիզելային վառելիքը՝ 0,6%–ով

05.11.2025, 15:11
Հայաստանում բենզինի գները 2025 թվականի հոկտեմբերին, 2024 թվականի հոկտեմբերի համեմատ, նվազել են 1.5%-ով, իսկ դիզելային վառելիքի գները՝ 0.6%-ով
Հայաստանում բենզինը հոկտեմբերին էժանացել է 1,5%–ով, իսկ ռիզելային վառելիքը՝ 0,6%–ով

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում բենզինի գները 2025 թվականի հոկտեմբերին, 2024 թվականի հոկտեմբերի համեմատ, նվազել են 1.5%-ով, իսկ դիզելային վառելիքի գները՝ 0.6%-ով։ Այս մասին վկայում են Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները։

Միաժամանակ, բենզինի և դիզելային վառելիքի գները այս տարվա հոկտեմբերինб նույն տարվա սեպտեմբերի համեմատб նվազել են համապատասխանաբար 0.3%-ով և 2.4%-ով։

Այս տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բենզինի գինը նվազել է 0.3%-ով, մինչդեռ դիզելային վառելիքի գինը աճել է 0.7%-ով։

Ընդհանուր առմամբ, վիճակագրության համաձայն, ոչ պարենային ապրանքների շուկայում գները այս տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, աճել են 0.9%-ով, իսկ նույն տարվա սեպտեմբերի համեմատ՝ 0.4%-ով։