Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում բենզինը հուլիսին էժանացել է 1,4%–ով, իսկ դիզվառելիքը՝ 3,9%–ով

06.08.2025, 14:26
Միաժամանակ, բենզինի և դիզելային վառելիքի գները այս տարվա հուլիսին, նույն տարվա հունիսի համեմատ, աճել են համապատասխանաբար 3.9%-ով և 5.2%-ով
Հայաստանում բենզինը հուլիսին էժանացել է 1,4%–ով, իսկ դիզվառելիքը՝ 3,9%–ով

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի հուլիսին Հայաստանում բենզինի գները, 2024 թվականի հուլիսի համեմատ, նվազել են 1.4%-ով, իսկ դիզելային վառելիքի գները՝ 3.9%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։

Միաժամանակ, բենզինի և դիզելային վառելիքի գները այս տարվա հուլիսին, նույն տարվա հունիսի համեմատ, աճել են համապատասխանաբար 3.9%-ով և 5.2%-ով։

Այս տարվա հունիսին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բենզինի գինը նվազել է 4.4%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 1.1%-ով։

Ընդհանուր առմամբ, վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների շուկայում գները այս տարվա հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, աճել են 0.1%-ով, իսկ այս տարվա հունիսի համեմատ մնացել են անփոփոխ։