Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հայաստանում բենզինի գինը հունիսին նվազել է 1,5%–ով

28.06.2013, 15:38
Հայաստանում բենզինի գինն ընթացիկ տարվա հունիսին, մայիսի համեմատ, նվազել է 1,5 տոկոսով, իսկ դիզելային վառելիքի գինը` 1,1 տոկոսով, տեղեկացնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:
Հայաստանում բենզինի գինը հունիսին նվազել է 1,5%–ով
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում բենզինի գինն ընթացիկ տարվա հունիսին, մայիսի համեմատ, նվազել է 1,5 տոկոսով, իսկ դիզելային վառելիքի գինը` 1,1 տոկոսով, տեղեկացնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ ընթացիկ տարվա հունիսին, 2012թ.–ի հունիսի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 1,5%–ով, իսկ դիզելային վառելիքի գներն աճել են 2,7%–ով։

Միաժամանակ բենզինի գներն այս տարվա հունիսին, 2012թ.-ի դեկտեմբերի համեմատ, նվազել են 2 տոկոսով, իսկ դիզելային վառելիքը թանկացել է 2,7 տոկոսով։

Ընդհանուր առմամբ ոչ պարենային ապրանքների գները հունիսին, 2012թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 4,8 տոկոսով, իսկ ընթացիկ տարվա մարտի համեմատ նվազել են 0,1 տոկոսով: -0-