Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում բենզինի գինն ապրիլին չի փոխվել

30.04.2013, 15:33
Հայաստանում ապրիլին բենզինի գինը նախորդ ամսվա համեմատ չի փոխվել, իսկ դիզելային վառելիքի գինն ավելացել է 0.2 տոկոսով, տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Հայաստանում բենզինի գինն ապրիլին չի փոխվել
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ապրիլին բենզինի գինը նախորդ ամսվա համեմատ չի փոխվել, իսկ դիզելային վառելիքի գինն ավելացել է 0.2 տոկոսով, տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ, ըստ ստացված տեղեկատվության, այս տարվա ապրիլին բենզինի և դիեզելային վառելիքի գները 2012 թվականի ապրիլի համեմատ բարձրացել են, համապատասխանաբար, 1,2 և 3.8 տոկոսով։

Միաժամանակ բենզինն ապրիլին, 2012թ. դեկտեմբերի համեմատ, մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքը թանկացել է 13,4%–ով։

Ընդհանուր առմամբ ապրիլին ոչ պարենային ապրանքների գները, 2012թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ, աճել են 5,2%-ով, իսկ մարտի համեմատ՝ 0.5%-ով: –0—