Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում բենզինի գները հուլիսին բարձրացել են 4.3%–ով

16.08.2012, 15:43
Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գներն ընթացիկ տարվա հուլիսին 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են, համապատասխանաբար, 4.3 և 3.1 տոկոսով, հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գներն ընթացիկ տարվա հուլիսին 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են, համապատասխանաբար, 4.3 և 3.1 տոկոսով, հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ ընթացիկ տարվա հուլիսին բենզինի գները հունիսի համեմատ կրճատվել են 2 տոկոսով, իսկ դիզվառելիքի գները` 1 տոկոսով։

Միաժամանակ բենզինն ու դիզելային վառելիքը հուլիսին 2011 թվականի դեկտեմբերի համեմատ թանկացել են, համապատասխանաբար, 10.7 և 9.9 տոկոսով։

Ընդհանուր առմամբ, ոչ պարենային մթերքի գները հուլիսին 2011 թվականի հուլիսի համեմատ աճել են 4.4 տոկոսով, իսկ դեկտեմբերի համեմատ` 4 տոկոսով։ -0-