Հայաստանում չորրորդ եռամսյակում սպառողական զամբյուղը 3,2%–ով թանկացել է
01.02.2013,
18:03
Հայաստանի սպառողական զամբյուղի արժեքը միջին ընթացիկ գներով 2012թ.–ի չորրորդ եռամսյակում, երրորդ եռամսյակի համեմատ, աճել է 3,2%–ով` դեկտեմբերի վերջին ամսական կտրվածքով կազմելով 52 038,7 դրամ։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողական զամբյուղի արժեքը միջին ընթացիկ գներով 2012թ.–ի չորրորդ եռամսյակում, երրորդ եռամսյակի համեմատ, աճել է 3,2%–ով` դեկտեմբերի վերջին ամսական կտրվածքով կազմելով 52 038,7 դրամ։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։
Միաժամանակ սպառողական զամբյուղի արժեքը Հայաստանի միջին ընթացիկ գներով տարեկան կտրվածքով կազմել է 624 464,3 դրամ։
Վիճակագրական տվյալների համաձայն, սպառողական զամբյուղի արժեքը չորրորդ եռամսյակում ամսական կտրվածքով կազմել է 29 400,4 դրամ` հաշվետու ժամանակահատվածում ավելանալով 3,2%–ով։
Հայաստանի սպառողական զամբյուղում ներառված սննդամթերքի նվազագույն տեսականու մեջ ընդգրկված են հացը (սպառման տարեկան նորման 91,3 կգ, մեկ մարդու հաշվով տարեկան սպառման նորմայի արժեքը` 44 161,8 դրամ), մսամթերքը (36,5 կգ՝ 90 312 դրամ), կարտոֆիլը (91,3 կգ՝ 12 964,6 դրամ), միրգը (73 կգ՝ 31 003,1 դրամ), շաքարավազը (18,3 կգ՝ 8 095,9 դրամ), կաթնամթերքը (69183 դրամ), ձուն (182,5 հատ՝ 10001 դրամ), բուսական յուղը (7,3 կգ՝ 6 508 դրամ), ձուկը (11 կգ՝ 23 094,5 դրամ), մարգարինը (3,7 կգ՝ 4 448,9 դրամ)։ ($1 – 406,57 դրամ է)–0–