Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանում ԴԱՀԿ բռնագանձումների ծավալն առաջին կիսամյակում գերազանցել է 10 մլրդ դրամի սահմանագիծը

12.07.2013, 11:41
ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից իրականացված բռնագանձումների ծավալը 2013թ.–ի առաջին կիսամյակում կազմել է մոտ 10,3 մլրդ դրամ` 2011թ.–ի նույն ժամանակահատվածի 7,1 մլրդ դրամի դիմաց։ Ինչպես տեղեկացնում է ԴԱՀԿ մամուլի ծառայությունը, այդ մասին տեղեկացվել է նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության ընթացում, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը։
Հայաստանում ԴԱՀԿ բռնագանձումների ծավալն առաջին կիսամյակում գերազանցել է 10 մլրդ  դրամի սահմանագիծը
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից իրականացված բռնագանձումների ծավալը 2013թ.–ի առաջին կիսամյակում կազմել է մոտ 10,3 մլրդ դրամ` 2011թ.–ի նույն ժամանակահատվածի 7,1 մլրդ դրամի դիմաց։ Ինչպես տեղեկացնում է ԴԱՀԿ մամուլի ծառայությունը, այդ մասին տեղեկացվել է նախօրեին տեղի ունեցած խորհրդակցության ընթացում, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը։

Պետական բյուջեի օգտին բռնագանձվել է մոտ 2,2 մլրդ դրամ,  իրավաբանական անձանց օգտին՝ 5,1 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց օգտին մոտ 1,1 մլրդ դրամ, հայցի ապահովումներով վերականգնվել է 996.534.527 դրամ:

2013 թ. առաջին կիսամյակին հարուցվել է 56.650 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա  51.447 -ի դիմաց: ($1 - 410,70 դրամ է)։  -0-